ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» հունիսի 2009թ. |
N 388-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Այն կազմակերպությունների և օբյեկտների ցանկը, որոնցում պետք է իրականացվի անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում կիրառվող անցագրերի ձևանմուշների, դրանց առանձնահատկությունների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը` համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«23» հունիսի 2009թ. թիվ 388-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածի հիման վրա:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանումը նպատակ է հետապնդում կանոնակարգելու օդանավակայանի վերահսկելի գոտիներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը, շարժը և ելքը:
II. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անվտանգության ապահովման համար սահմանվում են օդանավակայանի վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վերահսկողությունն իրականացնում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունները, իսկ արտաքին վերահսկելի գոտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը սահմանվում է օդանավակայանի աշխատողների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այդ գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և այցելուների մուտքը վերահսկելու համար:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության ապահովման նպատակով իրականացվում են հետևյալ կազմակերպչական միջոցառումները`
1) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների որոշում ու դրանց պարսպապատում,
2) հսկիչ-անցագրային կետերի կառուցում, կահավորում և գործունեության ապահովում,
3) անցագրերի տեսակների, ձևանմուշների և հատկացման պայմանների սահմանում ու ներդրում,
4) վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացում:
III. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները որոշում են օդանավակայանի գործադիր մարմինները և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն (այսուհետ` նախարարություն)` հաստատման: Դրանք հաստատվում են նախարարի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:
6. Oդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների հաստատումից հետո օդանավակայանի գործադիր մարմինները ձեռնամուխ են լինում օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատմանը:
7. Հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատման համար կարող են օգտագործվել`
1) երկաթբետոնե պատեր,
2) ուղղահայաց մետաղյա ձողեր,
3) մետաղյա ցանց,
4) փշալար,
5) ոչ մետաղական նյութեր,
6) թվարկված նյութերից կոմբինացված համակարգ:
8. Պարսպապատը տեղադրվում է այնպես, որպեսզի այն հնարավորություն չտա օդանավակայանի վերահսկելի գոտիներ նետելու այնպիսի նյութեր ու հարմարանքներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության համար:
9. Լրացուցիչ արգելքներ ստեղծելու նպատակով պարսպապատը վերևից պետք է ունենա պարսպապատի երկայնքով 3-5 շարքով ձգվող փշալարերից պաշտպանիչ վահանակ, որն ամրացվում է անկյունային բարձակով: Պարսպապատի ընդհանուր բարձրությունը, ներառյալ փշալարերը, պետք է լինի 2,44 մետր:
10. Պարսպապատի երկարությամբ պետք է վերացվեն այն բոլոր պատնեշները, որոնք կդժվարացնեն ցանկապատին հարակից գոտիների դիտարկումը:
11. Oդանավակայանների տարածքներում առկա ստորգետնյա ծառայողական անցումները, թունելներն ու կոյուղին, որոնք հատում են վերահսկվող ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկվող գոտիներ թափանցելու, պետք է ունենան մշտապես փակ դռներ և կափարիչներ: Դրանք պետք է հսկվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային ծառայության իրականացման միջոցով, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում պետք է պաշտպանվեն ազդանշանային համակարգի միջոցով:
12. Պարսպապատը պետք է գտնվի շուրջօրյա հսկողության ներքո` մոտակա հսկիչ կետերի կողմից հետիոտն պարեկության, պարեկային խմբի կողմից տրանսպորտային շրջագայության, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով:
13. Պարսպապատի ամբողջ երկարությամբ ներսի կողմից պետք է պատրաստել պինդ ծածկույթով ճանապարհ:
14. Oդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պետք է տեղակայվեն արգելող ու նախազգուշացնող նշաններ` դրանց մուտքից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի ազատ ընթերցվեն:
IV. ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում հսկիչ-անցագրային կետերը նախատեսված են ապահովելու համար աշխատողների, այցելուների ու տրանսպորտային միջոցների թույլատրված մուտքն օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ ու ելքն այդ գոտիներից:
16. Oդանավակայանի հսկիչ-անցագրային կետերն աշխատողների, այցելուների մուտքի ու ելքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով կահավորվում են պտուտակադռնակով, անձանց մուտքը (ելքը) ֆիքսող տեխնիկական համակարգով, լուսավորության, հեռախոսային և ռադիոկապի միջոցներով, հրշեջ պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարանով` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:
17. Oդանավակայանի տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հսկիչ-անցագրային կետը կահավորվում է էլեկտրամեխանիկական մեխանիզմ ունեցող շարժական դարպասով, ուղեփակոցով, տրանսպորտային միջոցների զննման հրապարակով, տրանսպորտային միջոցների զննման ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներով, հսկիչ-անցագրային կետում սպասարկող անձնակազմի անդամների` տեղումներից պաշտպանվածության համար պահակակետ` տանիքով, լուսավորությամբ, կապի միջոցներով, հրդեհային պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարան` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:
18. Oդանավակայանի հսկիչ-անցագրային կետերը և դրանց հարակից տարածքները գիշերային ժամերին պետք է լուսավորվեն: Այն հսկիչ-անցագրային կետը, որը շուրջօրյա չի աշխատում կամ ժամանակավորապես չի գործում, պետք է լինի մշտապես փակ վիճակում և հսկվի օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային ծառայության իրականացման միջոցով:
19. Oդանավակայանի բոլոր հսկիչ-անցագրային կետերի մուտքերի դռների, դարպասների, ստորգետնյա անցումների դռների, թունելների, կոյուղու փակոցների բանալիները պետք է պահպանվեն ավիացիոն անվտանգության ծառայությունների հերթապահ մասերում:
20. Oդանավակայանի բոլոր հսկիչ-անցագրային կետերի սանիտարահիգիենիկ վիճակի, կահավորվածության, լուսավորվածության, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների ցանկապատների, հատուկ միջոցների, դիտարկման տեխնիկական միջոցների և կապի միջոցների ապահովման համար պատասխանատու են օդանավակայանի գործադիր մարմինները:
V. ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային համակարգի ներդրումը և կիրառումը նպատակ ունեն պարզեցնելու օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվությունների ձևակերպումը, ինչպես նաև անցագիրը նույնականացնելու այն ներկայացնող անձի հետ, ստուգելու անցագրերի համապատասխանությունը դրանք ներկայացնողների (անձանց և տրանսպորտային միջոցների) տվյալների հետ:
22. Oդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անցագրերի առանձնահատկություններն են`
1) անձանց անցագրերի առանձնահատկություններն են`
ա. կազմակերպության անվանումը,
բ. անցագիրը կրողի լուսանկարը,
գ. անցագիրը կրողի ազգանունը, անունը,
դ. անցագիրը կրողի աշխատանքի վայրը (պաշտոնը),
ե. անցագիրը կրողին թույլատրվող գոտու ծածկագիրը,
զ. անցագրի գործողության ժամկետը,
է. կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը,
ը. անձնագրի տվյալները.
2) տրանսպորտային միջոցների անցագրերի առանձնահատկություններն են`
ա. տրանսպորտային միջոցի համարանիշը և սերիան,
բ. կազմակերպության անվանումը, որին պատկանում է (որը շահագործում է) տրանսպորտային միջոցը,
գ. տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը, ազգանունը,
դ. մուտքի համար թույլատրված գոտու անվանումը,
ե. անցագրի գործողության ժամկետը,
զ. կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը:
23. Oդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերի ձևանմուշները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» թիվ _____ որոշման թիվ 3 հավելվածով: Պլաստիկ քարտերով անցագրերի կիրառման դեպքում պետք է սահմանվեն հոլոգրաֆիկ պաշտպանիչ նշաններ:
24. Oդանավակայանի գործադիր մարմիններն անցագրերի ձևանմուշները, գոտիների սահմանման և գործողության կարգը, ինչպես նաև անցագիր տրամադրելու համար անձից պահանջվող տվյալների ցանկը ներկայացնում են նախարարություն` հաստատման: Այն հաստատվում է նախարարի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:
25. Անցագրերը հատկացվում են ներկայացված հայտի (թիվ 3 հավելված) հիման վրա: Հայտին կից ներկայացվում է մեկ լուսանկար` անցագիր ստացող յուրաքանչյուր անձի համար:
Պլաստիկ քարտերով անցագրերի ձևանմուշների կիրառման դեպքում օդանավակայանի անցագրային վերահսկման բաժնում պետք է ստեղծվի անցագիր ստացած անձանց համակարգչային տվյալների բազա:
26. Ստացված հայտերը քննարկում և անցագիր հատկացնելու մասին որոշումն ընդունում է ավիացիոն անվտանգության հարցերով օդանավակայանի գործադիր մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձը:
27. Oդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի անցագրերը խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Դրանց ձևանմուշները, պատրաստված, բայց դեռևս աշխատողներին չտրված անցագրերը, պլաստիկ քարտերը, հոլոգրաֆիկ պաշտպանիչ նշանները պետք է հաշվառվեն և պահվեն մետաղյա պահարաններում: Յուրաքանչյուր աշխատող անցագիր ստանալիս ստորագրում է անցագրեր տալու մատյանում:
28. Մշտական անցագրերը տրվում են մինչև 2 տարի ժամկետով: Անցագրերը ենթակա են փոփոխման` դրանց ժամկետները լրանալու դեպքում: Կորած անցագրերի փոխարեն կարող են տրվել դրանց կրկնօրինակները:
29. Oդանավակայանի գործադիր մարմինները տարեկան մեկ անգամ կազմակերպում ու իրականացնում են աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների` տրված, հետ հանձնված և չօգտագործված անցագրերի ձևանմուշների գույքագրում:
30. Հետ հանձնված և փոփոխված բոլոր տեսակի անցագրերը պահվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություններում` մինչև 2 տարի ժամկետով, որից հետո դրանք ենթակա են ոչնչացման:
31. Անցագրերը բաժանվում են`
1) ըստ գործողության ժամկետի` մշտական, ժամանակավոր և մեկանգամյա.
2) ըստ նշանակության` անձնական, նյութական և տրանսպորտային:
32. Անցագրերը ծառայողական փաստաթղթեր են, որոնք իրավունք են տալիս`
1) մուտք գործելու օդանավակայանի վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ և գտնվելու այնտեղ,
2) օդանավակայանի վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներից դուրս տանելու կամ ներս բերելու նյութական արժեքներ, բեռ, փոստային առաքումներ,
3) ապահովելու ավտոտրանսպորտի մուտքը (ելքը) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ:
33. Մշտական անցագրերը (թիվ 3 հավելված) անձնական անցագրեր են: Դրանք մինչև 2 տարի ժամկետով տրվում են այն անձանց, ովքեր մշտապես աշխատում են օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում:
34. Ժամանակավոր անցագրերը (թիվ 3 հավելված) տրվում են այն անձանց, ովքեր ժամանակավորապես են աշխատում օդանավակայանային ծառայություններում և օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում, այդ թվում` նաև նրանց, ովքեր գտնվում են գործուղման մեջ, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
35. Մեկանգամյա անցագրերը (թիվ 3 հավելված) տրվում են օդանավակայանի վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար և գործում են ստանալու պահից մեկ օրվա ընթացքում` մինչև վերահսկելի գոտում գտնվելու` նշված ժամկետի ավարտը:
36. Նյութական անցագրերը տրվում են օդանավակայանում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից` այն անձանց և կազմակերպություններին, որոնց թույլատրվել է իրականացնել օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ (գոտիներից) նյութական արժեքների մուտք (ելք):
37. Տրանսպորտային միջոցների անցագրերը տրվում են օդանավակայանում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և գերատեսչությունների տրանսպորտային միջոցներին`
1) մշտական տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով.
2) ժամանակավոր տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև երեք ամիս ժամկետով.
3) մեկանգամյա տրանսպորտային անցագրերը տրվում են մեկ անգամ մուտք գործելու համար:
38. Ելնելով օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի (ելքի) անցագիր ստացած անձանց նախկինում դատապարտված լինելու փաստը ճշտելու նպատակով դրա մասին հարցում է կատարվում համապատասխան լիազորված մարմնից:
39. Անցագիր ստանալու համար հայտ ներկայացրած կազմակերպության ղեկավարն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատում է հայտի հիմնավորված լինելը:
40. Oդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ գոտիներում ներoբյեկտային վերահսկողության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները:
41. Oդանավերի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանի վերահսկելի գոտիներ իրականացվում է թռիչքային պլանի և օդանավի անձնակազմի անդամի թռիչքային անցագրի հիման վրա:
42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում առաջացած արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքները նվազեցնելու և վերացնելու նպատակով օդանավակայանի տարածք առանց անցագրի կարող են մուտք գործել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ստորաբաժանումները, եթե նրանց այդ նպատակով անցագրեր նախապես չեն տրամադրվել:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«23» հունիսի 2009թ. թիվ 388-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ OԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունների (օդանավակայան, օբյեկտ), շահագործողների վարչական շենքեր,
Վառելիքաքսուքային նյութերի պահեստներ,
Ավիատեխնիկական ստորաբաժանումների օբյեկտներ, (բազաներ, արտադրամասեր),
Բեռնային պահեստներ, բեռնային համալիրներ (տերմինալներ),
Նյութատեխնիկական ապահովման պահեստներ,
Ջրամատակարարման օբյեկտներ,
Էներգաապահովման օբյեկտներ,
Շահագործման-վերանորոգման արհեստանոցներ,
Հատուկ տրանսպորտի կանգառներ և բազաներ,
Oդանավակայանների և տերմինալների ծառայողական շենքեր,
Աերոդրոմային դիսպետչերական ծառայությունների շենքեր,
Տարբեր տեսակի բազաներ,
Oդանավային պահեստամասերի պահեստներ,
Բորտսննդի արտադրամասեր:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«23» հունիսի 2009թ. թիվ 388-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ
Ձև
ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N _____
|
Ավիաընկերության անվանումը
Անցագիրը կրողի ազգանունը, անունը
Անցագիրը կրողի կազմակերպությունը, պաշտոնը
Ժամկետը __________________ |
Թույլատրելի գոտիների բաժանումների ծածկագրերը __________________
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը
1. Անցագրի չափսերը` 8,5 x 6,5 սմ,
2. Լուսանկարի չափսերը` 3 x 4 սմ,
3. Նշված տվյալներից բացի, կարող են լրացուցիչ նշվել նաև այլ տվյալներ, իսկ պլաստիկ քարտերով պատրաստված անցագրերի կիրառման դեպքում` նաև դրանք կեղծումից պաշտպանող միջոցներ:
Ձև
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑԱԳԻՐ N _____
|
Ազգանունը _______________________
Անունը __________________________
Պաշտոնը ________________________
Կազմակերպության անվանումը _______
_______________________________
Տրված է _____ _______________ 200 թ.
ՈՒժի մեջ է մինչև ____ _________ 200 թ |
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը
1. Անցագրի չափսերը` 9.0 x 6.0 սմ
2. Ժամանակավոր անցագրերը կարող են պատրաստվել ամուր ստվարաթղթից, իսկ պլաստիկ քարտերից պատրաստված անցագրերի կիրառման դեպքում անհրաժեշտ է կիրառել կեղծումից պաշտպանող միջոցներ:
Ձև
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N ______
| ________________ 200 թ. ժամը _______________________________________________________ |
|
(այցելուի անունը, հայրանունը, ազգանունը) |
| ՈՒր գնալու համար է տրված անցագիրը ________________________________________________ |
|
(ծառայությունը, հարկը, սենյակը) |
| ՈՒմ մոտ__________________________________________________________________________ |
|
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) |
| Հիմք _____________________________________________________________________________ |
|
(անձը հաստատող փաստաթուղթը) |
| _________________ 200 թ. __________________________________________________________ |
| (պաշտոնատար անձի ստորագրությունը) |
|
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը |
Ձև
Հ Ա Յ Տ
ԱՆՑԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| ____________________________________________________________________________ |
|
(օդանավակայան/կառավարիչ, անվանումը, պաշտոնատար անձը) |
| Խնդրում եմ հատկացնել _________________ |
անցագիր |
______________________________ |
|
(անցագրի տեսակը) |
|
(կազմակերպության անվանումը) |
հետևյալ աշխատողներին`
|
NN ը/կ |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Կազմակերպության անվանումը, ծառայությունը (բաժինը), անհրաժեշտ գոտին |
Անցագրի ժամկետը |
|
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
4. |
|
|
|
|
5. |
|
|
|
|
6. |
|
|
|
| |
|
|
|
| Դիմող _______________________________________________________________________ |
|
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը) |
| ___ ____________ 200 թ. _______________________________________________________ |
|
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
| Կ.Տ. |
Ձև
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՑԱԳԻՐ N _______
| Տրանսպորտային միջոցը ________________________________________________________ |
| (համարանիշը, սերիան, նմուշը) |
|
Անցման համար թույլատրված գոտին ______________________________________________ |
|
Տալու ամսաթիվը _____ _________________ 200 թ. |
|
ՈՒժի մեջ է մինչև _____ ________________ 200 թ. |
|
Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը, ազգանունը |
|
_____________________________________________________________________________ |
|
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը |
Ձև
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N _______
| Տրանսպորտային միջոցը _________________________________________________________ |
| (համարանիշը, սերիան, նմուշը) |
|
Վարորդի անունը, հայրանունը, ազգանունը __________________________________________ |
|
______________________________________________________________________________ |
|
Մուտքի համար թույլատրված գոտին _______________________________________________ |
|
______________________________________________________________________________ |
|
Տրված է _____ _______________ 200 թ. |
| Անցագիրն ուժի մեջ է մինչև _____ ______________ 200 թ. |
|
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը |
Ձև
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N _____
| Տրանսպորտային միջոցը _________________________________________________________ |
| (համարանիշը, սերիան, նմուշը) |
|
Նյութական արժեքի անվանումը ___________________________________________________ |
|
(քաշը, քանակը, տեսակը) |
|
Տալու ամսաթիվը _____ ________________ 200 թ. |
|
ՈՒժի մեջ է մինչև _____ _______________ 200 թ. |
| Նյութական արժեքը բաց թողնող անձը _____________________________________________ |
| (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
|
Կ.Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |