ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
6 դեկտեմբերի 2017թ. |
N 239-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-107-Ն հրամանագիրը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 386-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 16-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 388-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
1) 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերով.
2) 24-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը հաստատելու մասին» N 389-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1045-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) Ձև N 1-ում «Lեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով.
4) Ձև N 2-ում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ» և «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ И ПРОИЗВОДСТВЕННЫХ ИНФРАСТРУКТУР РЕСПУБЛИКИ АРЦАХ» և «MINISTRY ՕF ECONOMY AND INDUSTRIAL INFRASTRUCTURES OF THE REPUBLIC OF ARTSAKH» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար», «Министр экономики Нагорно-Карабахской республики» և «Minister of economy of the republic of Nagorno-Karabakh» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար», «Министр экономики и производственных инфраструктур Республики Арцах» և «Minister օf economy and industrial infrastructures of the Republic of Artsakh» բառերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1046-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 13-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերով.
3) Ձև N 1-ում և Ձև N 2-ում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» և «МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY ՕF ECONOMY AND INDUSTRIAL INFRASTRUCTURES OF THE REPUBLIC OF ARTSAKH» և «МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ И ПРОИЗВОДСТВЕННЫХ ИНФРАСТРУКТУР РЕСПУБЛИКИ АРЦАХ» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար», «Minister of economy of the republic of Nagorno-Karabakh» և «Министр экономики Нагорно-Карабахской республики» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար», «Minister օf economy and industrial infrastructures of the Republic of Artsakh» և «Министр экономики и производственных инфраструктур Республики Арцах» բառերով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը սահմանելու մասին» N 345-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝
1) 13-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով.
2) 18-րդ և 20-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերով:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 539-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝
1) 6-րդ կետի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) 10-րդ և 60-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերով.
3) 34-րդ և 36-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությանը», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը», «Արցախի Հանրապետության ոստիկանությանը», «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը» և «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերով.
4) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
1) 11-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 953-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն», «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն», «Արցախի Հանրապետության ոստիկանություն» և «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 954-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերով.
2) 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարն» բառերով.
3) 17-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
4) 20-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |