Համարը 
N 1046-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/27(189)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» դեկտեմբերի 2011թ.

N 1046-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «29» դեկտեմբերի 2011թ. N 1046-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգով (այսուհետ` կարգ) կանոնակարգվում է դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների օդային փոխադրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող (փաթեթավորող և փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող) կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը:

2. Կարգը մշակվել է` հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 37-րդ հոդվածը, Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածը (այսուհետ` N 18 հավելված) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ԴՈԿ 9284 ԱՆ/905 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգը» (այսուհետ` տեխնիկական հրահանգ):

3. Կարգի իմաստով օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, ընդգրկված են տեխնիկական հրահանգով սահմանված վտանգավոր բեռների ցանկում, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:

4. Կարգի դրույթները չեն տարածվում այն նյութերի և միացությունների վրա, որոնք վտանգավոր են, սակայն, ելնելով օդանավի թռիչքային պիտանիության պահանջներից և օդանավի շահագործման պայմաններից, անհրաժեշտ են օդանավում գտնվելու համար:

5. Կարգի պահանջները տարածվում են դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով թռիչքներ իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:

6. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ազատում` պետության լիազորված մարմնի համապատասխան մեկանգամյա որոշում, որը թույլ է տալիս վտանգավոր բեռների օդային փոխադրումների գործընթացն իրականացնել առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման.

2) վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններ` օդանավ շահագործողներ և օդանավ շահագործողների բեռնափոխադրումների գրանցված գործակալներ։ Վերջիններս օդանավ շահագործողի համար և նրա անունից պայմանագրային հիմունքներով սպասարկում են բեռները կամ ձևակերպումներ իրականացնում.

3) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ` կազմակերպություններ, որոնք օդանավակայանի բեռնային համալիրում իրականացնում են օդանավակայանից առաքվող և օդանավակայան ժամանող վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որն ունի օդանավ շահագործողի վկայական.

5) օտարերկրյա օդանավ շահագործող` օտարերկրյա կազմակերպություն, որն ունի օդանավ շահագործողի վկայական.

6) Միավորված ազգերի կազմակերպության ցանկով սահմանված քառանիշ համարանիշ` այն տրվում է Միավորված ազգերի կազմակերպության վտանգավոր բեռների փոխադրման փորձագետների կոմիտեի կողմից, վտանգավոր նյութերի կամ դրանց խմբաքանակի նշագրման համար.

7) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման սկզբունքները սահմանող միջազգային նորմատիվ իրավական փաստաթուղթ.

8) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգ» (9284 ձեռնարկ)` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ընդունված ձեռնարկ, որը սահմանում է քաղաքացիական ավիացիայի օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման պայմանները:

7. Օդանավերով որոշակի տեսակների վտանգավոր բեռները կարող են փոխադրվել` առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման, միայն շահագրգիռ երկրների կողմից նրանց ազատում հայտարարելու դեպքերում:

8. Ազատման բացակայության դեպքում օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռներ են համարվում վարակակիր կենդանիները և այն արտադրատեսակներն ու նյութերը, որոնց փոխադրումը սովորական պայմաններում օդային տրանսպորտով տեխնիկական հրահանգով արգելվում է:

9. Վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններն ապահովում են, որպեսզի վտանգավոր բեռներն օդային փոխադրման համար ընդունվեն միայն այն դեպքում, երբ`

1) դրանք ուղեկցվում են վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման համար լրացված փոխադրման փաստաթղթերով.

2) վտանգավոր բեռների նշագրումը, փաթեթավորումը և փոխադրման ընդունման ընթացակարգերը համապատասխանում են տեխնիկական հրահանգով սահմանված պայմաններին.

3) վտանգավոր բեռներն օդանավ բարձելու դեպքում պահպանվեն տեխնիկական հրահանգով սահմանված ընթացակարգերը:

10. Վտանգավոր բեռ փոխադրող օդանավի հրամանատարն օդանավի թռիչքից առաջ տեղեկացվում է փոխադրվող վտանգավոր բեռի մասին:

11. Վտանգավոր բեռ փոխադրող օդանավում պետք է առկա լինի ԻԿԱՕ-ի 9481 ԱՆ/928 փաստաթղթի պահանջներին համապատասխան մշակված «Օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված արտակարգ իրավիճակներում գործողությունների ուղեցույցը»:

12. Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքները և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումներն իրականացվում են N 18 հավելվածի դրույթների, տեխնիկական հրահանգով սահմանված պայմանների և սույն կարգի համաձայն:

 

II. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով վտանգավոր բեռների օդային փոխադրումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ` վարչություն) թույլտվության հիման վրա:

14. Դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողները կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալները նախատեսված փոխադրումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ վարչություն են ներկայացնում հայտ, որում նշվում են փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, Միավորված ազգերի կազմակերպության կողմից վտանգավոր բեռին տրված ծածկագիրը, բեռի քաշը, քանակը, փաթեթավորման տեսակը և փոխադրման ուղղությունը: Հայտին կցվում է վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրումների թույլտվության պատճենը:

15. Հայտատուի կողմից հայտը վարչություն է ներկայացվում հայերենով, ռուսերենով կամ անգլերենով` էլեկտրոնային փոստով, ֆաքսով, կամ ՍԻՏԱ և ԱՖՏՆ ավիացիոն կապի (հեռագիր) միջոցներով:

16. Հայտի մուտքագրման օր է համարվում վարչություն հայտը մուտք լինելու օրը:

17. Վարչություն մուտք եղած հայտը տրվում է վարչության համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրության նպատակով:

18. Հայտում ներկայացված տվյալները սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում` դրա մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը վարչություն մուտք լինելուց հետո մեկօրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն մեկ օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` դրա մասին տեղեկացնելով վարչությանը:

19. Անհրաժեշտության դեպքում հայտը մեկօրյա ժամկետում համաձայնեցվում է նաև վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ:

20. Հայտը վարչություն մուտք լինելուց հետո չորս օրվա ընթացքում, բայց ոչուշ, քան նախատեսված փոխադրումից առնվազն տասներկու ժամ առաջ, թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող վարչության պաշտոնատար անձը համապատասխան ծանուցմամբ հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն կամ մերժում է հայտը: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

21. Հայտը մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի դրույթների պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են։

22. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

23. Դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվությունն ստանալու նպատակով հայտն օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից կարող է ներկայացվել դիվանագիտական ուղիներով:

 

III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

24. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին վարչության կողմից տրվում է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություն` համաձայն N 1 ձևի:

25. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները սույն կարգի 24-րդ կետում նշված թույլտվությունն ստանալու համար վարչություն են ներկայացնում հայտ` նշելով կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը: Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

2) անձնակազմի վտանգավոր բեռների սպասարկման դասընթացներին մասնակցության վերաբերյալ վարչության կողմից ճանաչված վկայականների կամ սերտիֆիկատների պատճենները.

3) վտանգավոր բեռների պահեստարանի առկայության մասին տեղեկանքը.

4) վտանգավոր բեռների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների առկայության մասին տեղեկանքը.

5) ԻԿԱՕ-ի ԴՈԿ 9284 ԱՆ/905 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը:

26. Հայտը վարչություն մուտք լինելուց հետո ներկայացվում է վարչության համապատասխան ստորաբաժանումներ` ուսումնասիրության համար, որոնք տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն: Եթե ներկայացված հայտում առկա են թերություններ, ապա վարչությունը հայտը մուտք լինելու օրվանից տասնօրյա ժամկետում առկա թերությունների մասին գրավոր հայտնում է հայտատուին, որը դրանք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում վերացնում կամ շտկում է դրանք:

27. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, այն վարչություն մուտք լինելու օրվանից երեսնօրյա ժամկետում, դրական եզրակացության դեպքում հայտատուին վարչության պետի հրամանով տրվում է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություն:

28. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվությունը տրվում է մինչև մեկ տարի գործողության ժամկետով, որը լրանալուց հետո թույլտվություն ստացած կազմակերպությունը կարող է սույն կարգի պահանջներին և պայմաններին համապատասխան վարչություն ներկայացնել հայտ` վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար:

29. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվության ստացման նպատակով տրված հայտը քսանհինգօրյա ժամկետում մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

3) հայտատուն միջոցներ չի ձեռնարկել առկա թերությունները շտկելու համար։

30. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն տեղեկացվում է տասնօրյա ժամկետում` համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

31. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին` օդանավ շահագործողներին վարչության կողմից տրվում է վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն` համաձայն N 2 ձևի:

32. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները` օդանավ շահագործողները, սույն կարգի 31-րդ կետում նշված թույլտվությունն ստանալու համար վարչություն են ներկայացնում հայտ` նշելով կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը: Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողի վկայականի պատճենը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողի հետ գործակալի կնքած բեռնափոխադրումների մասին պայմանագրի պատճենը.

2) հայտատուի առնվազն երկու աշխատողի` վտանգավոր բեռների սպասարկման դասընթացներին մասնակցության վերաբերյալ վարչության կողմից ճանաչված վկայականների կամ սերտիֆիկատների պատճենները:

33. Հայտը վարչություն մուտք լինելուց հետո ներկայացվում է վարչության համապատասխան ստորաբաժանումներ` ուսումնասիրության համար, որոնք տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն: Եթե ներկայացված հայտում առկա են թերություններ, ապա վարչությունը հայտը մուտք լինելու օրվանից տասնօրյա ժամկետում առկա թերությունների մասին գրավոր հայտնում է հայտատուին, որն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վերացնում կամ շտկում է դրանք:

34. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, այն վարչություն մուտք լինելու օրվանից քսանօրյա ժամկետում, հայտատուին վարչության պետի հրամանով տրվում է վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն:

35. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվությունը տրվում է մինչև մեկ տարի գործողության ժամկետով, որը լրանալուց հետո թույլտվություն ստացած կազմակերպությունը կարող է սույն կարգի պահանջներին և պայմաններին համապատասխան վարչություն ներկայացնել հայտ` վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների նոր թույլտվության տրամադրման համար:

36. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվության ստացման նպատակով տրված հայտը քսանհինգօրյա ժամկետում մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն կարգի պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

3) հայտատուն միջոցներ չի ձեռնարկել առկա թերությունները շտկելու համար:

37. Հայտի մերժման դեպքում հայտատուն դրա մասին տեղեկացվում է մերժման օրվանից տասնօրյա ժամկետում` համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF NAGORNO KARABAKH

D E P A R T M E N T  O F  C I V I L  A V I A T I O N

НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА

УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ

 __________________________________________________________ _________________________________________________ ____________________________

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS

РАЗРЕШЕНИЕ НА ОБСЛУЖИВАНИЕ ОПАСНЫХ ГРУЗОВ

                      DG N _____

Կազմակերպություն`

...........................................................................

Organization

...........................................................................

Организация

...........................................................................

   

Գտնվելու վայրը`

............................................................................

Location:

...........................................................................

Местонахождение

...........................................................................

                                                               

Սպասարկման աշխատանքների բնույթը`

Type of conveyance:

 

Тип транспортировки: 

փաթեթավորում, բեռների վերգետնյա փոխադրում

packaging, ground transportation of dangerous goods

упаковка, перевозка опасных грузов

   

Թույլտվության գործողության ժամկետը`

.........................................................................

Permission validity:

..........................................................................

Разрешение действительно до:

..........................................................................

   

Տալու ամսաթիվը`

..........................................................................

Date of issue:

..........................................................................

дата выдачи

..........................................................................

   

Լրացուցիչ պայմաններ`

 

բացի միջուկային տարանջատվող նյութերի փոխադրումներից

Additional conditions:

excluding transportation of nuclear divisible materials

   

Дополнительные условия:

за исключением транспортировки ядерных делимых материалов

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

               DIRECTOR

               НАЧАЛЬНИК УПРАВЛЕНИЯ

 

 

 

Ձև N 2

 

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF NAGORNO KARABAKH

D E P A R T M E N T  O F  C I V I L  A V I A T I O N

НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА

УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ

 __________________________________________________________ _________________________________________________ ____________________________

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS AIR TRANSPORTATION

РАЗРЕШЕНИЕ НА ОБСЛУЖИВАНИЕ ВОЗДУШНОЙ ПЕРЕВОЗКИ ОПАСНЫХ ГРУЗОВ

                       DG N _____

 

Կազմակերպություն`

........................................................................

Company:

........................................................................

Компания

........................................................................

Գտնվելու վայրը`

........................................................................

Location:

........................................................................

Местонахождение

........................................................................

   

Բեռների սպասարկման տեսակը`

Type of service:

Тип обслуживания:

վտանգավոր բեռների փոխադրում

 

transportation of dangerous goods

перевозка опасных грузов

 

 

Թույլտվության գործողության

........................................................................

ժամկետը`

........................................................................

Permission validity:

........................................................................

Разрешение действительно до:

........................................................................

   

Տալու ամսաթիվը`

........................................................................

Date of issue:

........................................................................

дата выдачи

........................................................................

Լրացուցիչ պայմաններ`

բացի միջուկային տարանջատվող նյութերի փոխադրումներից

Additional conditions:

excluding transportation of nuclear divisible materials

Дополнительные условия:

за исключением транспортировки ядерных делимых материалов

 

                   ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

                   DIRECTOR

                   НАЧАЛЬНИК УПРАВЛЕНИЯ