Համարը 
N 218-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.05.17/07(298)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2016թ.

N 218-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 386-Ն, 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 388-Ն և 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը հաստատելու մասին» N 389-Ն որոշումների հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարը» բառերով.

2) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն» բառերով դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) «վարչության պետի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով.

4) «վարչություն» բառերը փոխարինել «նախարարություն» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1045-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

2) «վարչության պետի» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) «վարչություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) Ձև N 1-ում «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարար» բառերով.

5) Ձև N 2-ում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «НАГОРНО- КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ» և «DEPARTMENT OF CIVIL AVIATION REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ» և «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» բառերով, իսկ «Վարչության պետ», «Начальник управления» և «Director» բառերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար», «Министр экономики Нагорно-Карабахской республики» և «Minister of economy of the republic of Nagorno-Karabakh» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1046-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

2) «վարչության պետի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով.

3) «վարչություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) Ձև N 1-ում և Ձև N 2-ում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF NAGORNO-KARABAKH DEPARTMENT OF CIVIL AVIATION» և «НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH» և «МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ» բառերով, իսկ «Վարչության պետ», «Director» և «Начальник управления» բառերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար», «Minister of economy of the republic of Nagorno-Karabakh» և «Министр экономики Нагорно-Карабахской республики» բառերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը սահմանելու մասին» N 345-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

2) «վարչության պետի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով.

3) «վարչություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 539-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ՝ Վարչություն)» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

2) «Վարչության պետը» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) «Վարչություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

1) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ՝ Վարչություն)» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

2) «Վարչության պետ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) «Վարչություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) «ավիացիոն անվտանգության բաժնի» բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի բաժնի» բառերով:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 5-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու մասինե N 628-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

8. Լեռնային Ղարաբաղի»Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 953-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետում «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարություն» բառերով, իսկ «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն» բառերով:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 954-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 6-րդ կետում «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետն» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարն» բառերով.

2) «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  մայիսի 10-ի N 218-Ն որոշման

 

 

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«5» սեպտեմբերի 2012 թվականի N 628-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (ազգային կոմիտեի նախագահ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (համաձայնությամբ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության բաժնի պետ:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ