ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» դեկտեմբերի 2012թ. |
N 954-Ն |
ք. Ստեփանակերտ
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 954-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետ` Ազգային կոմիտե) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններին առաջարկություններ ներկայացնող մարմին է:
2. Ազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱO) փաստաթղթերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
3. Ազգային կոմիտեի կանոնադրությունը մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի դրույթներին համապատասխան:
II. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
1) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի մշակումը, դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման նախապատրաստումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
2) օդային փոխադրումներին առնչվող մաքսային և այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.
3) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմիններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.
4) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումների մասին տեղեկատվության պարբերաբար տրամադրումը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների ընթացակարգերի ուսումնասիրությունների իրականացումը:
III. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Ազգային կոմիտեի կազմը հաստատում և փոփոխում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Ազգային կոմիտեն բաղկացած է նախագահից և անդամներից:
6. Ազգային կոմիտեն գլխավորում է նախագահը, որը միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետն է:
7. Ազգային կոմիտեի նախագահը`
1) ղեկավարում է Ազգային կոմիտեի գործունեությունը.
2) նշանակում է Ազգային կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.
3) հրավիրում և վարում է Ազգային կոմիտեի նիստերը.
4) ներկայացնում է Ազգային կոմիտեն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում:
8. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
9. Ազգային կոմիտեի նիստերը գումարվում են Ազգային կոմիտեի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Ազգային կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Ազգային կոմիտեի անդամների առնվազն 2/3-ը:
10. Ազգային կոմիտեի նիստերը վարում է Ազգային կոմիտեի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, կարող է վարել Ազգային կոմիտեի անդամներից մեկը:
11. Ազգային կոմիտեի նիստի օրակարգը կազմում է Ազգային կոմիտեի քարտուղարը` Ազգային կոմիտեի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:
12. Ազգային կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան վերաբերող մյուս անհրաժեշտ նյութերը հանձնվում են Ազգային կոմիտեի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 3 աշխատանքային օր առաջ:
13. Ազգային կոմիտեի անդամները նիստից 2 օր առաջ կարող են ներկայացնել առաջարկություններ կամ նոր հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար:
14. Ազգային կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա անդամների 2/3-ը: Ազգային կոմիտեի որոշումներն ստորագրում է Ազգային կոմիտեի նախագահը: Եթե Ազգային կոմիտեի որևէ անդամ ընդունված որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա, նրա ցանկությամբ, այն գրավոր կցվում է Ազգային կոմիտեի որոշմանը:
15. Ազգային կոմիտեի նախագահի հրավերով` Ազգային կոմիտեի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
16. Ազգային կոմիտեի նիստերն արձանագրվում են. Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը վարողը և քարտուղարը: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններում նշվում են`
1) նիստի անցկացման վայրը և տարեթիվը.
2) նիստի մասնակիցների մասին տեղեկությունները.
3) նիստի օրակարգը.
4) նիստում կատարված քննարկումների մասին տեղեկությունները.
5) նիստում ընդունված որոշումների և առաջարկությունների մասին տեղեկությունները:
17. Ազգային կոմիտեի քարտուղարը նշանակվում է Ազգային կոմիտեի նախագահի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի աշխատողների թվից: Ազգային կոմիտեի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները և Ազգային կոմիտեի անդամների միջև համակարգում տեղեկատվության փոխանակումը:
18. Ազգային կոմիտեի անդամն իրավունք ունի`
1) նախապես ծանոթանալու Ազգային կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ծանոթանալու Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններին.
3) ելույթ ունենալու Ազգային կոմիտեի նիստում.
4) Ազգային կոմիտեի նիստում ներկայացնելու առաջարկություններ.
5) կազմակերպելու Ազգային կոմիտեի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:
19. Ազգային կոմիտեի անդամը պարտավոր է`
1) մասնակցել Ազգային կոմիտեի աշխատանքներին.
2) իր իրավասության սահմաններում ապահովել Ազգային կոմիտեի և Ազգային կոմիտեի նախագահի կողմից իրեն արված առաջարկությունների կատարումը` իր կողմից ներկայացված բնագավառի գործառույթների շրջանակում.
3) ապահովել աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած առևտրային, պետական և ծառայողական կամ այլ գաղտնիքի պահպանությունը:
20. Ազգային կոմիտեի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
21. Ազգային կոմիտեն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
22. Ազգային կոմիտեի անդամներն Ազգային կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար չեն վարձատրվում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |