Համարը 
N 514-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.10/13(175)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի
N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հուլիսի 2011թ.

N 514-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գրանցված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» N 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) վերնագրից, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերից, 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «ծառայության» բառը.

2) վերնագրում, 1-ին կետի «բ» ենթակետում, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «գտնվելու» բառը փոխարինել «գրանցելու» բառով.

3) 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.

4) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի`

ա. 2-րդ կետի «բ» ենթակետում «ռազմական դրության» բառերը փոխարինել «պատերազմի» բառով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.

«ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական այլ լիազոր մարմնից տեղափոխված ծառայողը` մինչև սահմանված կարգով ոստիկանությունում պաշտոնի նշանակվելը.

զ) կադրերի ռեզերվում ներառված կադրերի գործող ռեզերվում գրանցվում են 6 ամսվանից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ծառայողները:»,

բ. 4-րդ կետում «ենթակետում» բառը փոխարինել «և «զ» ենթակետերում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ