ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մայիսի 2011թ. |
N 337-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 169 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանելու մասին» N 169 որոշմամբ սահմանված` ոստիկանության կոչումների շնորհման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» մայիսի 2011թ.
N 337-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության կոչումների շնորհման կարգը:
2. Ոստիկանության կոչումները (այսուհետ` կոչում) ծառայողին շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան, սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում` բացառությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հերթական կոչում շնորհելու համար խոչընդոտների առկայության կամ ծառայողին խրախուսման կարգով կոչում շնորհելու դեպքերի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ծառայության անցնող քաղաքացիներին շնորհվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան կոչում` անկախ ոստիկանության կոնկրետ պաշտոնի համար սահմանված կոչումից:
4. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացուն պաշտոնի նշանակման հրամանով միաժամանակ շնորհվում է կոչում:
5. «Ոստիկանության կրտսեր սերժանտ» կոչում շնորհվում է ոստիկանությունում ծառայության ընդունվող և ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում նշանակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի «շարքային» կամ «եֆրեյտոր» կոչում ունեցող քաղաքացուն:
6. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում, ինչպես նաև պահեստազորի սպայական կոչում չունեցող քաղաքացիներին ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելիս` շնորհվում է «Ոստիկանության լեյտենանտ» կոչում:
7. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և ոստիկանությունում ծառայության վերականգնված ծառայողին շնորհվում է նախկինում ունեցած կոչումը, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակվելու հետ միաժամանակ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե շնորհվող կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչմանը:
8. Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը, վերադասության կարգով, ուղղակի ղեկավարին ներկայացնում է ծառայողին հերթական կամ խրախուսման կարգով կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը` համաձայն ձևի:
9. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են ոստիկանության ծառայողի գործնական հատկանիշները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Խրախուսման կարգով կոչման ներկայացվող ոստիկանության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կատարված կոնկրետ աշխատանքների մասին:
10. Ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը, կոչումներով ծառայության սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ, ուղարկվում է ոստիկանության կադրային ծառայություն, որտեղ ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում առկա տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոչընդոտների առկայությունը:
Խոչընդոտների հայտնաբերման դեպքում ոստիկանության կադրային ծառայությունը 10-օրյա ժամկետում ներկայացման թերթը` գրության հետ միասին վերադարձնում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Ստորաբաժանման ղեկավարը ծառայողին ստորագրությամբ ծանոթացնում է նրան հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու մասին գրությանը:
Կոչում շնորհելու համար խոչընդոտները վերանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է ոստիկանության կադրային ծառայություն:
11. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն կարգի 10-րդ կետի առաջին պարբերությունում նշված ժամկետում ոստիկանության կադրային ծառայությանը գրավոր տեղեկացնում է կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին:
Ոստիկանության ծառայողն ստորագրությամբ ծանոթանում է հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու մասին գրությանը:
12. Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու հանգամանքն անհրաժեշտության դեպքում ստուգվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության միջոցով:
13. Ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների, ինքնուրույն բաժինների, բաժանմունքների պետերին ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողներին հերթական կամ խրախուսման կարգով կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը ոստիկանության կադրային ծառայության կողմից ներկայացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի` տվյալ ծառայության ոլորտն սպասարկող տեղակալին` համաձայնեցման համար:
14. Ոստիկանության կադրային ծառայության կողմից նախապատրաստվում է կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ և ներկայացվում պետական կառավարման մարմնի ղեկավարի ստորագրմանը:
Հրամանի վերնագրում նշվում է` «Ոստիկանության ծառայողին հերթական (խրախուսման կարգով) կոչում շնորհելու մասին»:
15. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողին խրախուսման կարգով կարող է շնորհվել`
1) վաղաժամկետ կոչում` ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալուց հետո,
2) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերում խրախուսման կարգով վաղաժամկետ կոչում շնորհվում է անկախ ունեցած կոչումով ծառայության ժամկետից:
16. «Կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի ժամկետը լրանալուց 20 օր առաջ, սույն կարգի պահանջներին համապատասխան, ոստիկանության ծառայողը ներկայացվում է հերթական կոչման շնորհման, եթե այդ ժամանակահատվածում «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոչընդոտներ չեն առաջացել:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Կոչումը շնորհված է |
Պաշտոնով նախատեսված |
|
ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի |
ոստիկանության կոչումը |
|
_____ _________________ 20 թ |
_______________________ |
|
N______ Ա հրամանով |
_______________________ |
Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն Թ Ե Ր Թ
(ոստիկանության կոչում շնորհելու մասին)
_______________________________________________________ ոստիկանության կոչում շնորհելու
Ում_______________________________________________________________________________
1. Պաշտոնը________________________________________________________________________
__________________________________________________________________________________
(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)
2. Ծննդյան տարեթիվը _______________________________________________________________
3. Կրթությունը _____________________________________________________________________
__________________________________________________________________________________
(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)
__________________________________________________________________________________
(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)
__________________________________________________________________________________
4. Ծառայությունը զինված ուժերում______________________________________________________
__________________________________________________________________________________
(նշել ընդմիջումները)
5. Ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում (զորքերում), ոստիկանությունում, պետական այլ
մարմիններում, որտեղ նախատեսված է դասային աստիճան կամ հատուկ կոչում
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
6. Նախորդ զինվորական (հատուկ) կոչում կամ դասային աստիճան շնորհելու մասին հրամանը
___________________________________________________________________________________
(հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը)
Բ Ն Ո Ւ Թ Ա Գ Ի Ր
Պետ (հրամանատար) ________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
_________________________________________________________________________________
«______» ___________ 20 թ.
ՈՒ Ղ Ղ Ա Կ Ի Պ Ե Տ Ի Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
«______» ___________ 20 թ.
Կ Ա Դ Ր Ա Յ Ի Ն Ծ Ա Ռ Ա Յ Ո Ւ Թ Յ Ա Ն Ղ Ե Կ Ա Վ ԱՐ Ի Կ Ա Ր Ծ Ի Ք Ը
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
«______» ____________ 20 թ
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
«______» ____________ 20 թ.
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
«______» ___________ 20 թ.»: