ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել ոստիկանության կոչումների շնորհման կարգը՝ համաձան հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 169 որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանության կոչումների շնորհման և կանոնակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Ոստիկանության կոչումները ոստիկանության ծառայողին շնորհվում են հերթականությամբ, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչմանը համապատասխան՝ սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Բացառություն են կազմում ոստիկանության ծառայողին արտահերթ խրախուսման կարգով (այսուհետ արտահերթ) կոչում շնորհելու դեպքերը:
3. Ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում շնորհվում է ոստիկանությունում ծառայության ընդունվող և ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնին նշանակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի «շարքային» կամ «եֆրեյտոր» կոչում ունեցող քաղաքացուն: Ոստիկանության կրտսեր խմբի մյուս կոչումները շնորհվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան՝ անկախ ոստիկանության կոնկրետ պաշտոնի համար սահմանված ոստիկանության կոչումից:
4. Քաղաքացուն ոստիկանությունում ծառայության կրտսեր կամ ավագ խմբերի պաշտոնների նշանակման հրամանով միաժամանակ շնորհվում է ոստիկանության կրտսեր կամ ավագ խմբերի կոչում:
5. Նախկինում ոստիկանությունում ծառայած անձանց ոստիկանությունում կրկին ծառայության ընդունելիս և ոստիկանության կրտսեր կամ ավագ խմբերի պաշտոններում նշանակելիս, շնորհվում է նախկինում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում գտնվելու ժամանակահատվածում չի շնորհվել զինվորական ավելի բարձր կոչում:
6. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և ոստիկանությունում ծառայության վերականգնված ծառայողի նախկինում ունեցած կոչումը վերականգնվում է, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակելու հետ մեկտեղ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե շնորհվող կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումին:
7. Ոստիկանության վարչության, ինքնուրույն բաժնի պետը կամ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ստորաբաժանման ղեկավարը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացնում ոստիկանության կրտսեր, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ոստիկանության հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու վերաբերյալ ներկայացման թերթը (ձև կցվում է):
8. Ոստիկանության ծառայողին ոստիկանության հերթական կոչում շնորհելու ներկայացման թերթը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացվում ոստիկանության կոչումներով ծառայության համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ:
9. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են ոստիկանության ծառայողի գործնական հատկանիշները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Արտահերթ կոչման ներկայացվող ոստիկանության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կոնկրետ կատարված աշխատանքների և ձեռք բերված ցուցանիշների մասին:
10. Ոստիկանության կադրային ստորաբաժանումում ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում եղած տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում կոչում շնորհելու համար խոչընդոտների (օրենքվ սահմանված կարգով հետաձգված ատեստավորում, կարգապահական տույժ, ծառայողական քննություն և քրեական հետապնդում) առկայությունը:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու հանգամանքը, անհրաժեշտության դեպքում, ստուգվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության միջոցով:
Խոչընդոտների առկայության դեպքում ոստիկանության կադրային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված գրությամբ ներկայացման թերթը 10-օրյա ժամկետում վերադարձվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
Կոչումների հետաձգման պատճառները վերանալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում:
Ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստվում է ոստիկանության կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի ստորագրմանը:
11. Ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների, ինքնուրույն բաժինների, տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերին ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու ներկայացման թերթը ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից ներկայացվում է տվյալ ծառայության ոլորտն սպասարկող պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալին՝ համաձայնեցման համար:
12. Ոստիկանության կրտսեր, ավագ և գլխավոր խմբերի կոչումների շնորհման հրամանի վերնագրում նշվում է «Ոստիկանության ծառայողին (ծառայողներին) հերթական (արտահերթ) կոչում շնորհելու մասին»:
13. Ոստիկանությունում ավագ խմբի պաշտոնների ծառայության նշանակելիս՝ քաղաքացուն շնորհվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած զինվորական սպայական կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցղ քաղաքացիներին ոստիկանությունում ավագ խմբի պաշտոնների ծառայության նշանակելիս շնորհվում է ունեցած հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին հավասարեցված ոստիկանության կոչում:
15. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունների և հատուկ առաջադրանքների գերազանց կատարման համար ոստիկանության ծառայողին կարող է շնորհվել ոստիկանության արտահերթ կոչում:
Ոստիկանության ծառայողին արտահերթ կոչում շնորհվում է ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ՝ տվյալ կոչումով ծառայության սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականություններն անբասիր կատարելու դեպքերում արտահերթ կոչում շնորհվում է անկախ նախկինում շնորհված արտահերթ կոչումից և սահմանված ժամկետից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը կարող է, իր լիազորության սահմաններում, զբաղեցրած պաշտոնին համապատասխանող կոչումից մեկ աստիճան բարձր կոչում շնորհել դրական բնութագիր ունեցող աշխատողներին, որոնց հերթական կոչումի սահմանված ժամկետը կրկնակի անգամ լրացել է:
16. Ոստիկանության կառուցվածքի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետում ոստիկանության կադրային ստորաբաժանմանը գրավոր տեղեկացնում է կրտսեր, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին:
Ոստիկանության ծառայողին համապատասխան կադրային ստորաբաժանումը ծանոթացնում է հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ գրությանը, որը ոստիկանության ծառայողի կողմից ստորագրվելուց հետո կցվում է նրա անձնական գործին:
17. Ծառայողի ոստիկանության կոչումը մեկ աստիճան իջեցնելու դեպքում ոստիկանության կառուցվածքի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը լրացնում է ներկայացման թերթ և հայտարարված կարգապահական տույժի մեկ տարին լրանալուց 20 օր առաջ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարին, եթե այդ ժամանակահատվածում «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված խոչընդոտներ չեն առաջացել:
18. Ոստիկանության ծառայողին ոստիկանության հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս ոստիկանության իջեցված կոչումով ժամանակահատվածը չի հաշվարկվում:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ձև
Կոչումը շնորհված է Պաշտոնով նախատեսված
ԼՂՀ ոստիկանության պետ ոստիկանության կոչումը
____________________________ __________________________
«______» ________________200 թ. __________________________
N ________ հրամանով
Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն Թ Ե Ր Թ
(ոստիկանության կոչում շնորհելու)
___________________________________________ ոստիկանության կոչում շնորհելու
Ում ___________________________________________________________________
1. Պաշտոնը ____________________________________________________________
_______________________________________________________________________
(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)
2. Ծննդյան թիվը _____________________________
3. Ազգությունը _______________________________
4. Կրթությունը _______________________________
_______________________________________________________________________
(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
5. Ծառայությունը զինված ուժերում _________________________________________
_______________________________________________________________________
(նշել ընդմիջումները)
6. Ծառայությունը անվտանգության մարմիններում (զորքերում), ոստիկանությունում, պետական այլ մարմիններում, որտեղ նախատեսված է դասային աստիճանի կամ հատուկ կոչում
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Նախորդ զինվորական (հատուկ) կոչումը կամ դասային աստիճանը շնորհելու հրամանը
_______________________________________________________________________
(հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը)
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
Պետ (հրամանատար) _____________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
_______________________________________________________________________
« » ______________________ 200 թ.
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
« » ______________________ 200 թ.
________________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
« » _______________________ 200 թ.
________________________________________________________________________
Կադրային ստորաբաժանման ղեկավարի կարծիքը
________________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական )կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
« » ______________________ 200 թ.
________________________________________________________________________
________________________________________________________________________
(պաշտոնը, ոստիկանության (զինվորական) կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
« » _______________________ 200 թ.
________________________________________________________________________