ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 23-ի ,,ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և ենթակա ընկերությունների ցանկը հաստատելու մասին,, թիվ 50 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 23-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և ենթակա ընկերությունների ցանկը հաստատելու մասին,, թիվ 50 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա/ որոշմամբ հաստատված ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակա ընկերությունների ցանկում,, մտցնել ,,Արցախմոնտաժշին,, ՓԲԸ-ն:
բ/ որոշմամբ հաստատված ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը,, շարադրել հետևյալ կազմով.
ավտոճանապարհների, ինժեներական կառույցների, բնակարանային-կոմունալ տնտեսության քաղաքականության բաժին
քաղաքաշինության քաղաքականության և ճարտարապետության բաժին
պետական պատվերի տեղադրման բաժին
նախագծա-նախահաշվային բաժին.
քաղաքաշինական գործունեության վերահսկողության և լիցենզավորման բաժին /տեսչության/.
գործավարության բաժին
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |