Համարը 
N 80
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.04.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.04.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“2” ապրիլի 2002թ.

 N 80

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 14-ի թիվ 109 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 109 որոշման մեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. հունվարի 26-ի թիվ 10, 2000թ. հուլիսի 31-ի թիվ 152 և 2001թ. նոյեմբերի 5-ի թիվ 281 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

ա) որոշման 1-ին կետով հաստատված հարկային պետական վարչության համակարգի կառուցվածքի «II. Շրջանային (քաղաքային) հարկային տեսչություններ» մասում լրացնել «7. Քաշաթաղի շրջանի հարկային տեսչություն»

բ) որոշման 2-րդ կետում «126» թիվը փոխարինել «132» թվով:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ