Համարը 
N 109
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.07.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.03.2004


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"14" ՀՈՒԼԻՍԻ 1998թ.

 N 109

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կանոնադրությունը (կցվում է), կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը (հավելված թիվ 1):

2. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի աշխատողների թվաքանակը` 132 հաստիքային միավոր:

(2-րդ կետը փոփ., խմբ. 26.01.1999 N 10, փոփ. 24.08.1999 N 66, փոփ. 15.05.2000 N 79, փոփ. 31.07.2000 N 152, փոփ. 30.01.2001 N 28, խմբ. 05.11.2001 N 281, փոփ. 02.04.2002 N 80)

3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 1998 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը` ըստ տնտեսագիտական դասակարգման /հավելված թիվ 2/:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կազմում հարկային տեսչություն ստեղծելու մասին» թիվ 26 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ժ. Պողոսյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. 14 հուլիսի

թիվ 109 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպաիրավական տեսակի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների /այսուհետև` ձեռնարկություններ/, ինչպես նաև անհատ ձեռներեցների ու քաղաքացիների /այսուհետև` ֆիզիկական անձինք/ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման հսկողություն և վերահսկողություն, ինչպես նաև համակարգի պետական կառավարումը` ենթարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը, շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունները, ինչպես նաև իր ենթակայության ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:

Շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունները ենթակա և հաշվետու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը:

(4-րդ կետը փոփ. 26.01.1999 N 10)

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն շնորհվում են դասային և հատուկ կոչումներ:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

 

II Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության խնդիրները

 

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության հիմնական խնդիրներն են`

ա/ իր իրավասության սահմաններում հարկային միասնական քաղաքականության վերլուծման, մշակման և իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.

բ/ ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարումների հաշվարկման ճշտության, ժամանակին բյուջե վճարման նկատմամբ հսկողության ու վերահսկողության իրականացումը.

գ/ պետության կողմից հաստատագրված և կարգավորվող գների և սակագների կիրառման ճշտության և տեսչական վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.

դ/ հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման, կանխման ու կանխարգելման միջոցառումների իրականացումը.

ե/ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների, գնագոյացման հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

III Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պարտականությունները

 

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը իր խնդիրների և գործառույթների /ֆունկցիաների/ իրականացման ընթացքում պարտավոր է`

ա/ պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը, ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու օրինական շահերը.

բ/ սահմանված կարգով իրականացնել հարկատուների և հարկվող օբյեկտների հաշվառումը.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հանձնարարականներով մշակել և իրականացնել պետական բյուջեի եկամուտների կատարման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ծրագրային միջոցառումներ.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կատարել հետաքննություն հարկային հանցագործությունների վերաբերյալ գործերով.

ե/ ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկություններն օգտագործել բացառապես ծառայողական նպատակներով, պահպանել օրենսդրությամբ նախատեսված առևտրային և ծառայողական գաղտնիքը.

զ/ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

 

IV Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության իրավունքները

 

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը իրավուն ունի`

ա/ սահմանել ձեռնարկությունների և հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման կարգը.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում, հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, ինչպես նաև հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կատարել գործունեության ստուգումներ և ուսումնասիրություններ.

գ/ ստուգվող ձեռնարկություններից և ֆիզիկական անձանցից պահանջել ստուգման ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթեր կամ դրանց պատճենները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից ստանալ ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների հաշվարկային ու այլ հաշիվներով, ինչպես նաև քաղաքացիների ավանդային հաշիվներով կատարվող գործառույթների և այդ հաշիվներում առկա դրամական միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ.

դ/ իր լիազորություններն իրականացնելիս, ստուգվող օբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ, անարգել մուտք գործելու ստուգվող օբյեկտ ու դրա արտադրական, գրասենյակային, պահեստային և այլ տարածքներ.

ե/ ստուգել վարորդների մոտ եղած ուղերթների, ապրանքատրանսպորտային բեռների և այլ փաստաթղթերի համապատասխանությունը տեղափոխվող բեռներին.

զ/ աշխատանքների կազմակերպման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներգրավել մասնագետների և քաղաքացիների.

է/ ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով կիրառել համապատասխան պատժամիջոցներ.

ը/ կատարել ստուգիչ գնումներ.

թ/ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` ուղղված հարկային իրավախախտումների բացահայտմանը, կանխամնն ու կանխարգելմանը.

ժ/ ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ հայցեր ներկայացնելու պետական արբիտրաժ և դատարան.

ժա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն, կրել համազգեստ.

ժբ/ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

V Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատանքների կազմակերպումը

 

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգը ներառում է շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունները, ինչպես նաև պետական վարչությանը ենթակա ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:

(10-րդ կետը փոփ. 26.01.1999 N 10)

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը`

ա/ ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական կիրառման պրակտիկան, մշակում առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` իր առջև դրված խնդիրների իրականացման առնչությամբ ծագող հարցերի մշակման ու լուծման նպատակով: Անհրաժեշտության դեպքում արձակում է համատեղ հրամաններ և հրահանգներ.

գ/ սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

դ/ համակարգում կազմակերպում է մեթոդական ուսուցում և սեմինարներ, տեղեկատվության հավաքում, մշակում ու տարածում: Իր իրավասության սահմաններում հրատարակում է մեթոդական և հրահանգչական ցուցումներ, բացատրություններ, ձեռնարկներ և գրքույկներ.

ե/ զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հարկային մարմինների հետ.

զ/ կազմակերպում է համակարգի աշխատողների որակավորման բարձրացման ուսուցում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում աշխատողների ատեստավորում:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթակա են պատասխանատվության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել կամ բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունն իրավունք ունի դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` կանխելու համար պաշտոնատար և այլ անձանց այն գործողությունները, որոնք խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների աշխատողների ծառայողական պարտականությունների կատարմանը:

16. Հարկային իրավախախտումները նախազգուշացնելու, կանխելու, հայտնաբերելու, հարկային հանցագործությունների վերաբերյալ գործերով հետքննություն կատարելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների գործունեության անվտանգությունն ապահովելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատակիցներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս հակաօրինական գործողություններից պաշտպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունում ստեղծվում են առանձին ստորաբաժանումներ:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա/ իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտման վերաբերյալ եղած տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման ռեալ հնարավորության մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում: Օպերատիվ միջոցառումների իրականացման հիմք հանդիսացող տեղեկություններ կարող են պարունակվել քաղաքացիների, պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվության միջոցների հայտարարությունների և հաղորդումների, իրավապահ կամ այլ մարմինների նյութերի մեջ.

բ/ օպերատիվ միջոցառումների իրականացման ընթացքում իրավունք ունի ծանոթանալ նաև պետական և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին, ինչպես նաև իրականացնել օպերատիվ գործունեությանը մասնակցելու իրավունք ստացող քաղաքացիների ստուգում.

գ/ օպերատիվ միջոցառումների ձեռնարկման պատճառ հանդիսացող տվյալների չհաստատման, ինչպես նաև օպերատիվ միջոցառումների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում դադարեցնում է օպերատիվ միջոցառումները:

18. Հետաքննչական և օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտներ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության հետաքննչական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության այն մարմինների ու ստորաբաժանումների ղեկավարները և հետաքննչական ու օպերատիվ-հետախուզական աշխատանքներ վարող նրանց տեղակալները, որոնց կազմում գոյություն ունեն այդպիսի ստորաբաժանումներ:

Օպերատիվ գործունեության սուբյեկտներն իրենց առջև դրված խնդիրների լուծման համար պարտավոր են`

ա/ պարզել հանցագործությունների և իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները.

բ/ գործադրել անհրաժեշտ օպերատիվ միջոցներ` նպատակ ունենալով հայտնաբերելու իրավախախտումները, դրանք կատարողներին.

գ/ հայտնաբերել, արձանագրել, ստուգել այն փաստացի տվյալների ճշտությունն ու ամբողջությունը, որոնք կարող են ապացույց հանդիսանալ կամ օգնել հանցագործությունների ու իրավախախտումների կանխմանը, կասեցմանը և բացահայտմանը.

դ/ ապահովել օպերատիվ գործունեության մեջ ներգրավված քաղաքացիների իրավական պաշտպանվածությունը:

19. Օպերատիվ գործունեության ընթացքում արգելվում է`

ա/ սույն կանոնադրությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սկսել կամ դադարեցնել օպերատիվ միջոցառումները.

բ/ կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգ են սպառնում քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին.

գ/ քաղաքացիների նկատմամբ ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ` կախված նրանց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

դ/ քաղաքացիներին ստիպել և հրահրել օրինազանցությունների կատարման.

ե/ գործադրել բռնություն, սպառնալիքներ, շանտաժ, քաղաքացիների և պաշտոնատար անձանց իրավունքները, ազատությունն ու օրինական շահերը սահմանափակող և այլ անօրինական գործողություններ:

20. Հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է օրինականության, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության, հակաիրավական գործողությունների կանխման, հրապարակային և անլուր միջոցառումների համատեղման, մասնագիտական էթիկայի պահանջների խիստ պահպանման ու հանցագործությունների հետ ակնհայտ կերպով առնչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ օպերատիվ միջոցառումների կիրառման բացառման հիման վրա:

21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության գործունեությունը հրապարակային է, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, մասնավորապես` հրապարակման ենթակա չեն օպերատիվ գործունեությանը, կոնկրետ օպերատիվ միջոցառումներին, օպերատիվ նյութերի ստացման եղանակներին և աղբյուրներին առնչվող տեղեկությունները:

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատանքների կազմակերպման և ղեկավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետն ունի տեղակալներ, որոնք պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` ԼՂՀ հարկային պետական վարչության պետի ներկայացմամբ:

25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը` պետի հանձնարարությամբ:

26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետը`

ա/ ղեկավարում է պետվարչության համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ/ սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները, հաստատում պետական վարչության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

գ/ ներկայացնում է պետական վարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ/ տալիս է լիազորագրեր, երաշխիքներ, կնքում քաղաքացիա-իրավական և աշխատանքային պայմանգրեր, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում պետական վարչության կենտրոնական աշխատակազմի ստորաբաժանումների և շրջանային (քաղաքային)հարկային տեսչությունների բոլոր աշխատողներին, համակարգի հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին.

ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական վարչության կառուցվածքը, կենտրոնական աշխատակազմի և շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունների աշխատողների թվաքանակը.

զ/ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության շրջանային (քաղաքային) մարմինները.

է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար.

ը/ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում շրջանային (քաղաքային) մարմինների հրամանները, հրահանգներն ու որոշումները, եթե դրանք չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը.

թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի աշխատողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է հարկային ծառայության դասային և հատուկ կոչումներ.

ժ/ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում կենտրոնական աշխատակազմի և շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունների աշխատողներին.

ժա/ ըստ անհրաժեշտության ստեղծում է աշխատանքային հանձնաժողովներ և հանձնախմբեր.

ժբ/ հաստատում է պետական վարչության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժգ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(26-րդ կետը փոփ. 26.01.1999 N 10)

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որպես պետին առընթեր խորհրդակցական մարմին, որի անդամների թվաքանակն ու անհատական կազմը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են պետական վարչության պետը /կոլեգիայի նախագահ/, պետական վարչության պետի տեղակալները` ի պաշտոնե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչության պետը` ի պաշտոնե, պետական վարչության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ` ի պաշտոնե:

28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի զարգացման հիմնական հարցերը, կարևորագույն հրամանների, հրահանգների նախագծերը, համակարգի ղեկավար կադրերի ընտրության և նշանակման հարցերը, լսում համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների և մարմինների հաշվետվությունները, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:

29. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են պետական վարչության պետի հրամաններով:

30. Պետական վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում պետական վարչության պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում այդ նամակներում հաղորդվող` հարկային մարմինների գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար:

32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի աշխատողների կողմից բյուջե գանձված լրացուցիչ հարկերի, այլ պարտադիր վճարումների և դրանց վերահսկողական աշխատանքի ընթացքում կիրառված ֆինանսական պատժամիջոցների 10 տոկոս մասհանումների հաշվին կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը, որն օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության գործավարությունը տարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ կառավարության

1998թ. 14 հուլիսի

թիվ 109 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համակարգի

1. Կենտրոնական աշխատակազմ

1. Պետի աշխատակազմ

2. Օպերատիվ հետախուզության վարչություն

3. Հարկային տեսչությունների հաշվառման հսկողության և գանձումների բաժին

4. Հարկային տեսչությունների հսկողության (տեսչական) և վերլուծության բաժին

5. Կենտրոնացված ստուգումների բաժին

6. Մաքսային բաժին

7. Մեթոդաբանական և տեղեկատվական բաժին

8. Ֆինանսահաշվային բաժին

 

2. Շրջանային (քաղաքային) հարկային տեսչություններ

 

1. ԼՂՀ ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն

2. ԼՂՀ ՀՊՎ Ասկերանի շրջանի հարկային տեսչություն

3. ԼՂՀ ՀՊՎ Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն

4. ԼՂՀ ՀՊՎ Մարտունու շրջանի հարկային տեսչություն

5. ԼՂՀ ՀՊՎ Հադրութի շրջանի հարկային տեսչություն

6. ԼՂՀ ՀՊՎ Շուշիի շրջանի հարկային տեսչություն

7. Քաշաթաղի շրջանի հարկային տեսչություն

(թիվ 1 հավելվածը խմբ., լրաց. 26.01.1999 N 10, խմբ. 24.08.1999 N 66, խմբ. 15.05.2000 N 79, փոփ., լրաց. 30.01.2001 N 28, խմբ. 05.11.2001 N 281, լրաց. 02.04.2002 N 80)

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Գ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության

1998թ. 14 հուլիսի

թիվ 109 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 1998թ. պահպանման ծախսերի նախահաշիվը ըստ տնտեսագիտական դասակարգման

 

/առանց գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերի/

 

1.

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

12677.0

2.

Աշխատավարձի վրաեկ

4057.0

3.

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

5360.0

այդ թվում`

- գրասենյակային ծախսեր

2345.0

- տեղեկատու, պաշտոնական և պարբերական գրականություն

525.0

- տեղեկատու գրականության հրատարակում

1100.0

- արտագերատեսչական պահակության ծախսեր

1440.0

4.

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

635.0

5.

Տրանսպորտային ծառայությունների վճար

5000.0

6.

Կապի ծառայությունների վճար

400.0

7.

Կոմունալ ծառայությունների վճար

1570.0

այդ թվում`

- էլեկտրաէներգիայի օգտագործման ծախսեր

675.0

- վառելիքի և ջեռուցման ծախսեր

840.0

- աղբահանության գծով ծախսեր

10.0

- ջրամատակարարման և կոյուղու ծախսեր

21.0

- վնասատուների և կրծողների ոչնչացման, ախտահանության ծախսեր

24.0

8.

Այլ ծախսեր

130.0

ԸՆԴԱՄԵՆԸ

30829.0

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Գ. ՂԱԶԱՐՅԱՆ