ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հուլիսի 2011թ. |
N 536-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 110 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետի «388», «373» և «15» թվերը փոխարինել համապատասխանաբար «445», «380» և «65» թվերով,
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» հուլիսի 2011թ.
N 536-Ն որոշման |
| |
«Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» փետրվարի 2005 թվականի
թիվ «110» որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Փրկարար ծառայության տնօրենի աշխատակազմ
2. Շտաբ
3. Հրշեջ-փրկարար ուժերի վարչություն
4. Նյութատեխնիկական ապահովման վարչություն
5. Ուսումնամեթոդական բաժին
6. Կադրերի բաժին
7. Ֆինանսական և սոցիալական ապահովման բաժին
8. Բժշկական ապահովման բաժին
9. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
10. Ֆիզպատրաստության ծառայություն
11. Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում
12. Ինժեներասակրավորական խումբ
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Արտակարգ իրավիճակների պետական հսկողության տեսչություն
III. Տարածքային ստորաբաժանումներ
1. Ստեփանակերտ քաղաքի փրկարարական վարչություն
2. Ասկերանի շրջանային փրկարարական բաժին
3. Մարտակերտի շրջանային փրկարարական բաժին
4. Մարտունու շրջանային փրկարարական բաժին
5. Հադրութի շրջանային փրկարարական բաժին
6. Շուշիի շրջանային փրկարարական բաժին
7. Քաշաթաղի շրջանային փրկարարական բաժին
8. Շահումյանի շրջանային փրկարարական բաժին»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |