Համարը 
N 133
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.08.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.08.2003

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"04" ՕԳՈՍՏՈՍԻ 1998թ.

 N 133

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության ավարտի ձևակերպման կարգը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության ավարտի ձևակերպման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի նոյեմբերի 21-ի «ԼՂՀ տարածքում ավարտված շինարարությամբ օբյեկտների` ընդունող հանձնաժողովների կողմից շահագործման ընդունելու կարգի մասին» թիվ 278 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. օգոստոսի 4-ի

թիվ 133 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության ավարտի ձևակերպման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող շինարարության (շենքեր, շինություններ, դրանց վերակառուցում, վերականգնում, ամրացում, արդիականացում) ավարտի ձևակերպման կարգը:

2. Շինարարության ավարտը ձևակերպվում է շինարարության ավարտական ակտով:

3. Համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի և շինությունների (օբյեկտների) ավարտական ակտերը կառուցապատողի ցանկությամբ կարող են ձևակերպվել ըստ դրանց շինարարության ավարտի:

4. Կառուցապատողի ցանկությամբ ավարտական ակտը կարող է ձևակերպվել առանց նախագծով նախատեսված այնպիսի աշխատանքների իրականացման, որոնց համար չի պահանջվում շինարարության թույլտվություն:

5. Ավարտական ակտի ձևակերպման համար ներկայացված օբյեկտների, ինչպես նաև կատարողական փաստաթղթերի ձևերի նկատմամբ պահանջները որոշվում են հաստատված նախագծերին, ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին համապատասխան:

6. Կառուցապատողի կամ համայնքի ղեկավարի դիմումի համաձայն` համայնքի վարչական սահմաններում և դրանցից դուրս տարածքներում իրականացված շինարարության համար ավարտական ակտերը ձևակերպում տվյալ շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարը:

7. Ավարտական ակտի ձևակերպման համար կառուցապատողից գանձվում է վճար` համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի:

 

2. Ավարտական ակտերի ձևակերպումը

 

8. Շինարարական աշխատանքների ավարտից հետո կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին ավարտական ակտի ձևակերպման համար:

9. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) օբյեկտի շինարարության կատարողական փաստաթղթերը`

- աշխատանքային գծագրերը իրավասու սուբյեկտների նշումներով, որոնցում ամրագրվում է իրականացված շինարարության համապատասխանությունը այդ գծագրերին և սահմանված կարգով գծագրերում կատարված փոփոխություններին.

- շինարարության վարման ընդհանուր մատյանը.

- ծածկված աշխատանքների և փորձարկումների ակտերի պատճենները:

Աշխատանքային հանձնաժողովի արձանագրությունը` հաստատված կառուցապատողի կողմից (վերաբերում է այն օբյեկտներին, որոնց պատվերի տեղադրումը իրականացվում է մրցութային եղանակով):

բ) ավարտական ակտերի ձևակերպման համար սահմանված վճարի մուծումը հավաստող անդորագիրը:

(9-րդ կետը լրաց. 16.05.2000 N 91)

10. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա մեկամսյա ժամկետում ձևակերպում և կառուցողապատողին է տալիս սահմանված ձևի ավարտական ակտը (համաձայն սույն կարգի հավելվածի) կամ դիմումը մերժելու մասին գրավոր պատասխանում է դիմողին` նշելով մերժման շարժառիթները:

11. Կրկնակի դիմումի և իրավասու մարմնի առաջադրած պահանջները կառուցապատողի կողմից բավարարվելու դեպքում ավարտական ակտը ձևակերպվում և կառուցողապատողին է տրվում 15-օրյա ժամկետում:

12. Առանձին դեպքերում, պատվիրատուի (կառուցողապատողի) դիմումի համաձայն, հատուկ կարևորության օբյեկտների ընդունումը իրականացնում է ԼՂՀ կառավարության կողմից նշանակված հանձնաժողովը:

13. Ավարտական ակտի ձևակերպման վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

14. Ավարտական ակտը կազմվում է 4 օրինակից, որոնցից մեկ օրինակը մնում է իրավասու մարմնի մոտ, մեկական օրինակ տրվում է կառուցողապատողին, կապալառուին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության համապատասխան տարածքային մարմնին:

15. Պետական ընդունող հանձնաժողովը, շրջանների, վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարը շինարարության ավարտական ակտը ձևակերպելուց հետո 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը` ծանուցմանը կցելով ակտի պատճենը:

 

 

 

Հավելված

 

ԼՂՀ-ում շինարարության ավարտի

ձևակերպման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ

 

ԱԿՏ N___

 

Կառուցապատող_____________________________________________________________________

                                       (իրավաբանական անձի անվանումը, ֆիզ. անձի անունը, ազգանունը)

 

կողմից կառուցված___________________________________________________________________

                                                                              (օբյեկտի անվանումը)

 

որը գտնվում է_______________________________________________________________________

                                                                              (օբյեկտի հասցեն)

 

որի`

 

ա) նախագծային փաստաթղթերը մշակվել են N____        լիցենզիա ունեցող

___________________________________________________________________________ կողմից

  (նախագծային կազմակերպության անվանումը, անհատ ձեռներեցի անունը, ազգանունը)

 

բ) շինարարությունը սկսվել է____________________________________________________________

 

____________________________________________________________________________ կողմից

                                  (շինարարության թույլտվություն տված մարմինը)

 

տրված N______ առ «_____»_____________199 թ. շինարարության թույլտվության համաձայն

 

գ) շինարարությունն իրականացվել է N____________________ լիցենզիա ունեցող

 

________________________________________________________ գլխ. կապալառուի կողմից,

            (շինարարությունն իրականացնողի անվանումը)

 

դ) հեղինակային հսկողությունն իրականացվել է N________________ լիցենզիա ունեցող

 

______________________________________________________________________________ կողմից

              (հեղինակային հսկողություն իրականացնողի անունը, ազգանունը)

 

ե) տեխնիկական հսկողությունն իրականացվել է N ______________________ լիցենզիա ունեցող

 

____________________________________________________________________________________

                    (տեխնիկական հսկողություն իրականացնողի անունը, ազգանունը)

 

զ) ներկայացված են ծածկված աշխատանքներ ________________________ ակտերը

                                                                                    (ակտերի քանակը)

 

է) ներկայացված են փորձարկումների ___________________________ ակտերը

                                                                                (ակտերի քանակը)

 

ը) շինարարության վարման ընդհանուր մատյանը (___________ էջ)

 

թ) օբյեկտի հիմնական ցուցանիշներն են`

 

_____________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

Օբյեկտի շինարարությունն իրականացվել է նախագծային փաստաթղթերին համապատասխան և նորմատիվ պահանջները բավարարող որակով:

 

_____________________________________________________________________________________

                                       (օբյեկտի հասցեն և անվանումը)

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՎԱՐՏՎԱԾ

 

Սույն ակտը կազմված է 4 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում են

 

ա) կառուցապատող______________________________________________________________________

 

բ) գլխավոր կապալառու__________________________________________________________________

 

գ) ____________________________________________________________________________________

                                                    (ավարտական ակտը ձևակերպող մարմինը)

 

դ) ___________________________________________________________________________________

        (վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության տարածքային մարմինը)

 

_____________________________________________________________________________________

         (շրջանի վարչակազմի ղեկավար, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավար)

 

__________________

(ստորագրություն)

____________________

(անունը, ազգանունը)

«_____»____________ 199 թ.

(քաղաք, շրջկենտրոն)______________

 

Կ.Տ.

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

 Գ. ՂԱԶԱՐՅԱՆ