Համարը 
N 716-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.10.13/18(180)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.09.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌՈՂ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» սեպտեմբերի 2011թ.

N 716-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌՈՂ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման համաձայն առաջին տեղեկությունը ներկայացվում է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության «27» սեպտեմբերի 2011թ. N 716- Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն են ներկայացվում յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ)՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի N 716-Ն որոշման 2-րդ կետում նշված դեպքի:

2. Տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Էմ Էս Էքսել» (MS Excell) էլեկտրոնային ֆայլի տեսքով` ուղեկից գրությամբ:

3. Ուղեկից գրությունը ստորագրվում է տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը սույն կարգով սահմանված տեղեկությունները տրամադրվում են անվճար:

5. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:

6. Անշարժ գույքի և անշարժ գույքի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ տեղեկությունները` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի N 716-Ն որոշման N 1 հավելվածի ձևի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

7. Ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով`

1) «20.... թվականի» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «....................... ամսում» արտահայտության կետերով առանձնացված մասում տառերով լրացվում է այն ամիսը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

3) «I. Հեռախոսահամարը» տողում լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

4) «II. Ամսաթիվը» տողում լրացվում է տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

8. Անշարժ գույքին առնչվող տեղեկությունները (ձևի 1-28-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով՝

1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

2) «2. Գույքի նպատակային նշանակությունը» սյունակում լրացվում է տվյալ անշարժ գույքի նպատակային նշանակությունը.

- անհատական բնակելի տուն

- բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան

- այգետնակ (ամառանոց)

- բազմաբնակարան բնակելի շենք

- բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք

- ավտոտնակ

- հասարակական նշանակության շենք կամ շինություն

- արտադրական նշանակության շենք կամ շինություն

- հողամաս.

3) «3. Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի տեսակը.

- անշարժ գույքի նվիրատվություն

- անշարժ գույքի ժառանգություն

- անշարժ գույքի առուվաճառք

- անշարժ գույքի վարձակալություն

- անշարժ գույքի անհատույց օգտագործում

- նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում

- անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում.

4) «4. Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրը.

5) «5. Անշարժ գույքի օտարման ամսաթիվը» սյունակում լրացվում է նշված անշարժ գույքի օտարման ամսաթիվը.

6) «6. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկի համարը» սյունակում լրացվում է տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկի համարը.

7) «7. Պայմանագրի գումարը» սյունակում Հայաստանի Հանրապետության դրամով լրացվում են`

ա. գույքի օտարման դեպքում` առք ու վաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը,

գ. նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` 7-րդ սյունակում նշվում է «0».

8) «8. Կադաստրային արժեքը» սյունակում լրացվում է տվյալ գույքի կադաստրային արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով.

9) «9. Օտարողի (վարձատուի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 9-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 9-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 9-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

10) «10. Օտարողի (վարձատուի)` անունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անունը.

11) «11. Օտարողի (վարձատուի)` ազգանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ազգանունը.

12) «12. Օտարողի (վարձատուի)` հայրանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հայրանունը.

13) «13. Օտարողի (վարձատուի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.

14) «14. Օտարողի (վարձատուի)` սոցիալական քարտի կամ քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ներկայացրած սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

15) «15. Օտարողի (վարձատուի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հարկ վճարողի հաշվառման համարը.

16) «16. Օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

17) «17. Օտարողի (վարձատուի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

18) «18. Ձեռք բերողի (վարձակալի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 18-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 18-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 18-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

19) «19. Ձեռք բերողի (վարձակալի)` անունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անունը.

20) «20. Ձեռք բերողի (վարձակալի)` ազգանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը.

21) «21. Ձեռք բերողի (վարձակալի)` հայրանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը.

22) «22. Ձեռք բերողի (վարձակալի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.

23) «23. Ձեռք բերողի (վարձակալի)` սոցիալական քարտի կամ քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ներկայացրած սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

24) «24. Ձեռք բերողի (վարձակալի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հարկ վճարողի հաշվառման համարը.

25) «25. Ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

26) «26. Ձեռք բերողի (վարձակալի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

27) «27. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը` «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

28) անշարժ գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «28. Ծանոթագրություն» սյունակում նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «28. Ծանոթագրություն» սյունակում նշվում է «անժամկետ» բառը:

9. Եթե գործարքը միաժամանակ վերաբերում է անշարժ գույքի տարբեր միավորներին (հողամասին, շենքին, շինությանը, այլ անշարժ գույքին կամ դրանց տարբեր համակցություններին), ապա այդ գործարքը լրացվում է նույն հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը) և «7. Պայմանագրի գումարը» սյունակը լրացվում է միայն առաջին տողում:

10. Գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

1) անշարժ գույքը փոխանակվում է անշարժ գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը)` տարբեր գույքի առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 28-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ անշարժ գույքի հետ» բառերը.

2) անշարժ գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 28-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ գույքի հետ» բառերը: Անշարժ գույքի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում:

11. Նոր կառուցված (ստեղծված) անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 18-26-րդ սյունակները:

12. Անշարժ գույքը լուծարելու (քանդելու) դեպքում լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 6-րդ, 8-17-րդ սյունակները:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20..... թվականի ......... ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացվող անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ

 

I

Հեռախոսահամարը

 

II

Ամսաթիվը

 

NN ը/կ

Գույքի նպա-

տա-

կային նշա-

նա-

կութ-

յունը

Գոր-

ծարքի տե-

սակը

Ան-

շարժ գույքի գտ-

նվե-

լու վայրը

Ան-

շարժ գույքի օտար-

ման ամսա-

թիվը

 

Գույքի նկատ-

մամբ իրա-

վունք-

ների պետա-

կան գրանց-

ման միաս-

նա-

կան մատ-

յանի գրանց-

ման թերթիկի համարը

Պայ-

մա-

նա-

գրի գու-

մարը

Կա-

դաս-

տրաին արժեքը

 

Օտարողի (վարձատուի)`

Ձեռք բերողի (վարձակալի)`

Վճար-ման ձևը

 

 

 

 

 

Ծա-

նո-

թա-գրու-

թյուն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

բաժ-

նե-մասը

 

անունը

ազ-

գա-նունը

 

հայ-

րա-նունը

 

ան-

վա-նումը

 

սոցիա-

լական քարտի հա-

մարը, կամ քարտ չունե-

նալու մասին տեղե-

կանքի հա-

մարը

ՀՎՀՀ

հաշ-

վառ-ման վայրը

անձ-

նա-գրա-

յին տվյալ-

ները

բաժ-

նե-մասը

 

անունը

ազգա-նունը

հայ-

րա-նունը

 

ան-

վա-նումը

 

սոցիա-լական քարտի հա-

մարը կամ քարտ չունե-

նալու մասին տեղե-

կանքի հա-

մարը 

ՀՎՀՀ

հաշ-

վառ-ման վայրը

անձ-

նա-գրա-

յին տվյալ-

ները

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

22.

23.

24.

25.

26.

27.

28.

                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       

 

 

 

Հավելված N 2

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության «27» սեպտեմբերի 2011թ. N 716- Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌՈՂ ԿԱՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն են ներկայացվում յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ)` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի N 716-Ն որոշման 2-րդ կետում նշված դեպքի:

2. Տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Էմ Էս Էքսել» (MS Excell) էլեկտրոնային ֆայլի տեսքով` ուղեկից գրությամբ:

3. Ուղեկից գրությունը ստորագրվում է տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը սույն կարգով սահմանված տեղեկությունները տրամադրվում են անվճար:

5. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:

6. Շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի N 716-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, ներկայացնում են`

1) ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը.

2) ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը.

3) օդային փոխադրամիջոցների վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը.

4) գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

5) ճանապարհաշինարարական և այլ մեքենաների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

7. Ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով`

1) «20...... թվականի» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «.................... ամիսը» արտահայտության կետերով առանձնացված մասում տառերով լրացվում է այն ամիսը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

3) «I. Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը.

4) «II. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

5) «III. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

8. Գույքին առնչվող տեղեկությունները (ձևի 1-27-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով`

1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

2) «2. Գույքի տեսակը» սյունակում լրացվում է տվյալ շարժական գույքի տեսակը.

- ավտոմոբիլային տրանսպորտի միջոց

- անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ

- կցորդ, կիսակցորդ

- օդային փոխադրամիջոց

- ջրային փոխադրամիջոց.

- ջրային փոխադրամիջոց.

3) «3. Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի տեսակը.

- շարժական գույքի նվիրատվություն

- շարժական գույքի ժառանգություն

- շարժական գույքի առուվաճառք

- նոր շարժական գույքի առաջացում (այդ թվում` կառուցում)

- շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում

- շարժական գույքի վարձակալություն

- շարժական գույքի լուծարում.

4) «4. Մակնիշը և թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում են շարժական գույքի մակնիշը և թողարկման տարեթիվը.

5) «5. Օտարման ամսաթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի օտարման ամսաթիվը.

6) «6. Պայմանագրի գումարը» սյունակում Հայաստանի Հանրապետության դրամով լրացվում են`

ա. գույքի օտարման դեպքում` առք ու վաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը, ընդ որում, եթե պայմանագրով մեկ ամսվա համար վարձակալական վճարի չափ նախատեսված չէ, ապա այն որոշվում է վարձակալական պայմանագրով նախատեսված վճարի ամբողջ գումարի և վարձակալության ժամանակահատվածի ամիսների թվի հարաբերությամբ կամ կոնկրետ ժամանակահատվածի (եռամսյակի, տարվա կամ այլ ժամանակահատվածի) համար նախատեսված վճարի` մեկ ամսվան բաժին ընկնող չափով,

գ. նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` 6-րդ սյունակում նշվում է «0».

7) «7. ՎԻՆ-կոդը» (7. VIN-կոդը) սյունակում լրացվում է շարժական գույքի հաշվառման համարը Վիեկլ այդենտիֆիկեյշեն նամբեր, ՎԻՆ (Vehicle identificatiօn number, VIN)` դրա առկայության դեպքում.

8) «8. Օտարողի (վարձատուի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին (վարձատուին) պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 8-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.

9) «9. Օտարողի (վարձատուի)` անունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անունը.

10) «10. Օտարողի (վարձատուի)` ազգանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ազգանունը.

11) «11. Օտարողի (վարձատուի)` հայրանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հայրանունը (առկայության դեպքում).

12) «12. Օտարողի (վարձատուի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.

13) «13. Օտարողի (վարձատուի)` սոցիալական քարտի կամ քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

14) «14. Օտարողի (վարձատուի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հարկ վճարողի հաշվառման համարը.

15) «15. Օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

16) «16. Օտարողի (վարձատուի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

17) «17. Ձեռք բերողի (վարձակալի)` բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 17-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 17-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 17-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.

18) «18. Ձեռք բերողի (վարձակալի)` անունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անունը.

19) «19. Ձեռք բերողի (վարձակալի)` ազգանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը.

20) «20. Ձեռք բերողի (վարձակալի)` հայրանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը (առկայության դեպքում).

21) «21. Ձեռք բերողի (վարձակալի)` անվանումը» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է: Սյունակում լրացվում է տվյալ իրավաբանական անձի լրիվ անվանումը.

22) «22. Ձեռք բերողի (վարձակալի)` սոցիալական քարտի կամ քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

23) «23. Ձեռք բերողի (վարձակալի)` ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հարկ վճարողի հաշվառման համարը.

24) «24. Ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

25) «25. Ձեռք բերողի (վարձակալի)` անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

26) «26. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը` «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

27) շարժական գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «27. Ծանոթագրություն» սյունակում նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «27. Ծանոթագրություն» սյունակում նշվում է «անժամկետ» բառը:

9. Գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

1) շարժական գույքը փոխանակվում է շարժական գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը)` տարբեր գույքի առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, «6. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ շարժական գույքի հետ» բառերը.

2) շարժական գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը, «6. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ գույքի հետ» բառերը: Շարժական գույքի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում:

10. Նոր ստեղծված շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 17-25-րդ սյունակները:

11. Շարժական գույքը լուծարելու դեպքում լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 7-րդ` ՎԻՆ(VIN)-կոդի առկայության դեպքում, 8-16-րդ սյունակները:

12. Եթե օդային փոխադրամիջոցն օտարողը կամ վարձատուն օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ է, ապա ձևի 6-րդ, 8-րդ և 26-րդ սյունակները լրացնելը պարտադիր չէ:

13. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարման կամ վարձակալության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելիս` ձևի 13-րդ և 22-րդ սյունակները չեն լրացվում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

20..... թվականի ......... ամսվա ընթացքում շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից ներկայացվող շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ

 

I.

Տեղեկություններ ներկայացնող

մարմնի անվանումը

 

II.

Հեռախոսահամարը

 

III.

Ամսաթիվը

 

NN ը/կ

 

 

 

 

 

 

 

 

Գույքի

տե- սակը

 

 

 

 

 

 

Գոր-

ծար-

քի

տե- սակը

Մակ-

նիշը և թողար-

կման

տարե-

թիվը

 

 

Օտար-

ման

ամսա-թիվը

 

Պայմա-

նագրի գու-

մարը

 

 

 

VIN-կոդը

 

Օտարողի (վարձատուի)

Ձեռք բերողի (վարձակալի)`

Վճար-

ման ձևը

Ծանո-

թա-գրու-

թյուն

 

 

 

 

 

 

բաժ-

նե-

մասը

 

 

 

 

 

 

 

 

անունը

 

 

 

 

 

 

ազ-

գա-նունը

 

 

 

 

 

 

 

հայ-

րա-նունը

 

 

 

 

 

 

 

ան-

վա-

նումը

 

սոցիա-

լական

քարտի

հա-

մարը,

կամ

քարտ

չունե-

նալու

մասին

տեղե-

կանքի հա-

մարը

 

 

ՀՎՀՀ

 

 

 

 

 

 

հաշ-

վառ-

ման վայրը

 

 

 

 

 

անձ-

նա-

գրա-

յին տվյալ-

ները

 

 

բաժ-

նե-մասը

 

 

 

 

անունը

 

 

 

 

 

ազ-

գա-նունը

 

 

 

 

 

 

 

հայ-

րա-նունը

 

 

 

 

 

ան

վա-նումը

 

սոցիա-

լական

քարտի

համարը

կամ

քարտ

չունե-

նալու

մասին տեղե-

կանքի համարը

 

 

ՀՎՀՀ

 

 

 

 

 

 

հաշ-

վառ-

ման վայրը

 

 

 

 

անձ-

նա-

գրա-

յին տվյալ-

ները

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

22.

23.

24.

25.

26.

27.