ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2011թ. |
N 1027-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի «Գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից գույքի և գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 716-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկությունը 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար ներկայացվում է մինչև 2012 թվականի փետրվարի 15-ը, իսկ 2-րդ ենթակետով սահմանված տեղեկությունը` 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար` մինչև 2012 թվականի հունվարի 15-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |