Համարը 
N 210
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.08.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2003

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի «ԼՂՀ-ՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“4” օգոստոսի 2001թ.

N 210

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 5-ի ‹‹ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին›› թիվ 97 որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով հատկացվող գումարները, մինչև ավանդատերի 18 տարեկանը լրանալու ժամանակահատվածում ռացիոնալ և նպատակային օգտագործման նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 5-ի ‹‹ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին›› թիվ 97 որոշման 1 կետի ա/ ենթակետը լրացնել հետևյալ խմբագրություն ունեցող նոր պարբերությամբ.

‹‹ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով հատկացվող գումարների չափով ‹‹Արցախբանկ›› ԲԲԸ-ի կողմից քաղաքացիների անվամբ բացվում են համապատասխան ավանդներ, տրամադրված գումարները` մինչև ավանդատերերի 18 տարին լրանալը սեփականության իրավունքով թողնելով ԼՂՀ կառավարության տնօրինության ներքո:››:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից` նրանում ամրագրվող դրույթները տարածելով նաև նախկինում տրված ավանդների նկատմամբ:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ