Համարը 
N 152
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.06.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“25” հունիսի 2002թ.

 N 152

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների դրույթներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և ֆոնդային բորսաների) և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ձեռնարկությունների պետական ռեգիստրի բաժինը` իր համակարգով, հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության ենթակայությանը` վերանվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության իրավաբանական անձանց պետական ռեգիստր (այսուհետև` պետական ռեգիստր):

3. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի բաժնի և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության շարժական գույքը հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության տնօրինությանը:

Սահմանել, որ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և նրա տարածքային ստորաբաժանումների զբաղեցրած տարածքները թողնվում են պետական ռեգիստրի օգտագործմանը: Այդ տարածքների պահպանման համար նախատեսված ծախսերը 2002թ. հուլիսի 1-ից կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կողմից:

4. Հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը և առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայությանը` 10-օրյա ժամկետում իրականացնել ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ու նրա տարածքային ստորաբաժանումների կողմից սույն որոշման երրորդ կետով նախատեսված գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը` 5-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետվարչության կանոնադրության մեջ, կառուցվածքում, կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. ԼՂՀ արդարադատության պետական վարչության պետական ռեգիստրի պահպանման ծախսերը ապահովելու համար հատկացնել 3120,2 հազ. դրամ, որից` 1633,5 հազ. դրամը ԼՂՀ նախկին վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության 2002թ. պահպանման ծախսերի նվազեցման հաշվին /հաշվարկ նախահաշիվը կցվում է/ և ԼՂՀ 2002 թվականի բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից` 1486,7 հազ. դրամ:

7. ԼՂՀ արդարադատության պետական վարչությանը և ԼՂՀ նախկին վիճակագրության, պետռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` տասնօրյա ժամկետում ԼՂՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան համակարգերի աշխատակազմերի աշխատակիցների հաստիքացուցակները` հաստատված սահմանված կարգով:

8. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` կատարել համապատասխան փոփոխություններ ԼՂՀ 2002թ. պետական բյուջեում:

9. Հաստատել իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականների նոր ձևերը /կցվում են/:

10. Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականների նոր ձևերը գործողության մեջ դնել 2002թ. հուլիսի 1-ից:

11. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995թ. մարտի 17-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշումը և 2001թ. հունիսի 19-ի «Մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին» թիվ 170 որոշման 3-րդ կետը, ինչպես նաև 2001թ. հունիսի 19-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականների նոր ձևերը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 171 որոշումը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա.Դանիելյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. հունիսի 25-ի

թիվ 152 որոշմամբ

 

ՀԱՇՎԱՐԿ-ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԼՂՀ արդարադատության պետական վարչության համակարգի Պետական ռեգիստրի աշխատակազմի ______________________________________________________________________

(ԼՂՀ բյուջետային հիմնարկի անվանումը)

 

2002թ. պահպանման ծախսերի (հուլիսի 1-ից)

 

Հ/Հ

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ`

Ընդամենը ծախսեր

Այդ թվում`

անվանումը

ծածկագիրը

ԼՂՀ վիճակ., պետեգիստրի և վերլուծ. պետվարչ. 2002թ. պահպան. ծախսերի նվազեցման հաշվին

1.

Հաստիքների քանակը

 

9

7

2.

Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված վճարումներ

 

0010

 

1799.5

 

1229.1

3.

Այլ ընթացիկ տրանսֆերտներ

0000

233.9

159.8

 

այդ թվում

- Պարտադիր սոցապահովագրության վճարներ

 

 

1600

 

 

233.9

 

 

159.8

 

-Աժ պատգ. պատգ-կան գործ. հետ կապված ծախսերի փոխհատուցում

 

1800

 

-

 

-

4.

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

0000

568.8

110.0

 

այդ թվում

- Գրասենյակային ապրանքներ և նյութեր

 

2100

 

568.8

 

110.0

 

- Գույք և սարքավորումներ

2200

   
 

- Փափուկ գույք և հանդերձանք

2300

-

-

5.

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

 

2650

 

36.0

 

24.6

6.

Տրանսպորտային ծառայությունների վճար

2800

-

-

7.

Հեռախոսային կապի ծառայությունների վճար

0000

334.7

22.3

 

այդ թվում

- Քաղաքային հեռախոսների բաժանորդավճարի կատարման ծախսեր

 

 

3000

 

 

57.6

 

 

15.9

 

- Հեռախոսակապի այլ միջոցների բաժանորդավճարի կատարման ծախսեր

 

3100

 

-

 

-

 

- Միջքաղաքային խոսակցությունների վճարի կատարման ծախսեր

 

3200

 

20.1

 

6.4

 

- Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

 

3400

 

257.0

 

8.

Կոմունալ ծառայությունների վճար

0000

95.9

36.3

 

այդ թվում`

- Վառելիքի և ջեռուցման ծախսեր

 

3500

 

32.5

 

19.5

 

- Էլեկտրաէներգիայի ծախսեր

3550

59.4

13.2

 

- Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ

3600

2.0

1.6

 

- Այլ կոմունալ ծախսեր (աղբահանության, վնասատ. և կրծող. ոչնչացման, աշխատահանման, ընթացիկ նորոգման ծախսեր)

 

 

 

3700

 

 

 

2.0

 

 

 

2.0

9.

Այլ ծախսեր

0000

51.4

51.4

 

այդ թվում`

- Շենքերի, շինությունների և բնակար. վարձակալության ծախսեր

 

 

3800

 

 

-

 

 

-

 

- Ծառայությունների ձեռքբերման և ներկայացուցչական ծախսեր

որից`

 

0000

 

51.4

 

51.4

 

- ծառայությունների ձեռքբերման ծախսեր

4940

51.4

51.4

 

- ներկայացուցչական ծախսեր

4970

-

-

 

Ընդամենը ծախսեր

 

3120.0

1633.5

 

ԼՂՀ զինանշան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ հունիսի 25-ի

թիվ 152 որոշմամբ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

03 Ա 000000

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

_____________________________________________________________________________________

                                                              (անուն, ազգանուն)

 

Գրանցված է պետական ռեգիստրի_____________________________________________________կողմից

                                                                (ստորաբաժանման անվանումը)

 

Գրանցման համարը______________________________________________________________________

 

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը______________________________________________________

 

Իրավաբանական անձի ծածկագիրը (կոդը)__________________________________________________

 

Իրավաբանական անձի տեսակը___________________________________________________________

 

Գործունեության ժամկետը մինչև___________________________________________________________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 __________________________

(ստորագրություն)

 

«____»_______________200 թ. Կ.Տ.

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ հունիսի 25-ի

թիվ 152 որոշմամբ

 

ՆԵՐԴԻՐ_____________

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

Վկայական______________________________________________________________________________

 

Անվանումը_____________________________________________________________________________

 

_______________________________________________________________________________________

 

_______________________________________________________________________________________

 

Գրանցման վայրը (հասցեն)________________________________________________________________

 

_______________________________________________________________________________________

 

Այլ տեղեկություններ______________________________________________________________________

 

_______________________________________________________________________________________

 

_______________________________________________________________________________________

 

Ներդիրն ուժի մեջ է վկայականի հետ

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 _______________________

(ստորագրություն)

 

«_____»__________________200 թ.

 

 

ԼՂՀ զինանշան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. հունիսի 25-ի

թիվ 152 որոշմամբ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

01 Ա 000000

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Քաղաքացի___________________________________________________________________________

                                                                          (անուն, ազգանուն)

 

Գրանցված է պետական ռեգիստրի_________________________________________________կողմից

                                                              (ստորաբաժանման անվանումը)

 

Գրանցման համարը___________________________________________________________________

 

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը___________________________________________________

 

Անձնագրի սերիան____________________________համարը_________________________________

 

Ում կողմից է տրված__________________________________________________________________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդրի հետ

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

___________________________

(ստորագրություն)

 

«____»_________________200 թ.

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ հունիսի 25-ի

թիվ 152 որոշմամբ

 

ՆԵՐԴԻՐ____________

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

Վկայական____________________________________________________________________________

 

Անուն, ազգանունը_____________________________________________________________________

 

Բնակության վայրը_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

Գրանցման վայրը______________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

Գործունեության ժամկետը մինչև__________________________________________________________

 

Այլ տեղեկություններ____________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________________

Ներդիրն ուժի մեջ է վկայականի հետ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 ___________________________

(ստորագրություն)

 

 «____»______________200 թ.

Կ.Տ.