ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» մարտի 2012թ. |
N 171-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 171-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Կազմակերպության լրիվ անվանումը
2. Կազմակերպաիրավական տեսակը
3. Պետական գրանցման վկայականի համարը
4. Պետական գրանցման ամսաթիվը
5. Գտնվելու վայրը
6. Գործունեության տեսակները (հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ)
7. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը
8. Գործունեության իրականացման հասցեները
9. Կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) վերաբերյալ տվյալներ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը, իրավաբանական անձանց դեպքում` կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը և ամսաթիվը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը), կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը
10. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը
11. Կազմակերպության գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը
12. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` մինչև փոփոխությունները տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը
13. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները ստույգ են
14. Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 171-Ն որոշման |
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Կազմակերպության լրիվ անվանումը ___________________________________________
2. Կազմակերպաիրավական տեսակը _____________________________________________
3. Պետական գրանցման վկայականի համարը ______________________________________
4. Պետական գրանցման ամսաթիվը ______________________________________________
5. Գտնվելու վայրը ___________________________________________________________
6. Գործունեության տեսակները*
1) ______________________________________________________________________
2) ______________________________________________________________________
3) ______________________________________________________________________
7. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը
________________________________________________________________________________
8. Գործունեության իրականացման հասցեները
1) ______________________________________________________________________
2) ______________________________________________________________________
3) ______________________________________________________________________
9. Կազմակերպության հիմնադիրներ (մասնակիցներ, անդամներ, գործընկերներ, բաժնետերեր) **
1)________________________________________________________________________
(ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը, անձնագրային տվյալները
2) ________________________________________________________________________
և հեռախոսահամարը, իրավաբանական անձանց դեպքում` կազմակերպության անվանումը, պետական
3) ________________________________________________________________________
գրանցման համարը և ամսաթիվը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը, ներդրումների չափը)
10. Կազմակերպության գործադիր 11. Կազմակերպության գլխավոր հաշվապահ
մարմնի ղեկավար (տնօրեն)
Անունը, ազգանունը ______________ Անունը, ազգանունը __________________
Հասցեն _______________________ Հասցեն ____________________________
Անձնագրային տվյալները _________ Անձնագրային տվյալները ______________
Հեռախոսահամարը ______________ Հեռախոսահամարը __________________
Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` մինչև փոփոխությունները տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները ստույգ են:
Տնօրեն ______________________ ____________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
_____ ________________ 20___ թ.
* Հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ:
** Կուսակցությունների դեպքում նշվում է միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տվյալները.
իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը.
տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է դիմումին կից ներկայացված լրացուցիչ թերթերում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 171-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը
2. Նշում` անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ
3. Պետական հաշվառման վկայականի համարը
4. Պետական հաշվառման ամսաթիվը
5. Ֆիզիկական անձի հաշվառման հասցեն և հեռախոսահամարը
6. Ֆիզիկական անձի բնակության հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում) և հեռախոսահամարը
7. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները
8. Գործունեության տեսակները (հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ)
9. Պետական հաշվառում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը
10. Գործունեության իրականացման հասցեները
11. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունները տեղի ունենալու ամսվան հաջորդող մինչև ամսվա 20-ը
12. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները ստույգ են
13. Անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 171-Ն որոշման |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը _______________________________________
2. Անհատ ձեռնարկատեր .__. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ .__.
3. Պետական հաշվառման վկայականի համարը __________________________________
4. Պետական հաշվառման ամսաթիվը _________________________________________
5. Ֆիզիկական անձի հաշվառման հասցեն ______________________________________
__________________հեռախոսահամարը______________________________________
6. Ֆիզիկական անձի բնակության հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում)
________________________________ հեռախոսահամարը _______________________
7. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները __________________________________
8. Գործունեության տեսակները*
1) _____________________________________________________________
2) _____________________________________________________________
3) _____________________________________________________________
9. Պետական հաշվառում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը
________________________________________________________________________
10. Գործունեության իրականացման հասցեները
1) ____________________________________________________________
2) ____________________________________________________________
3) ____________________________________________________________
Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` մինչև փոփոխությունները տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները ստույգ են:
_______________________________ ____________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
_____ ______________ 20___ թ.
* Հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |