ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 10-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 3 հավելվածի.
4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 336 որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 28-ի «Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 171-Ն որոշումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 28-ի «Հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 172-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի մայիսի 17-ի N 239-Ն որոշման |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
|
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը ___________________________________ ______________________________________________________________________________
2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը _______________________________________________ _______________________________, հեռախոսահամարը _______________________________
3. Ֆիզիկական անձի բնակության վայրը (հաշվառման վայրից տարբերվելու դեպքում) ______________________________________________________________________________,
հեռախոսահամարը _______________________________________________________________
4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները __________________________________________ ______________________________________________________________________________
5. Գործունեության տեսակները*
1) ____________________________________________________________________________
2)_____________________________________________________________________________
6. Գործունեության իրականացման վայրերի հասցեները
1) ____________________________________________________________________________
2) ____________________________________________________________________________
3)_____________________________________________________________________________ |
Ներկայացված տվյալները հավաստի են:
|
____________________________________
(անունը, ազգանունը) |
_______________________________
(ստորագրությունը) |
|
_____ ______________ 20 թ. |
|
* տողը լրացվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի մայիսի 17-ի N 239-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը
2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը և հեռախոսահամարը
3. Ֆիզիկական անձի բնակության վայրը (հաշվառման վայրից տարբերվելու դեպքում) և հեռախոսահամարը
4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները
5. Գործունեության տեսակները
6. Գործունեության իրականացման վայրերի հասցեները
7. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են
8. Անունը, ազգանունը, ստորագրությունը և ամիսը, ամսաթիվը, տարեթիվը
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի մայիսի 17-ի N 239-Ն որոշման |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
|
Լուսանկար |
|
__________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը) |
| |
|
__________________________________________________________
(անձնագրային տվյալները) |
| ՀՎՀՀ |
|
|
|
Հաշվառման է վերցված ______________________________________________________
հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից` 20 թ. ________________ _____ -ին։ |
|
_____________________հաշվառման
վայրի հարկային մարմնի ղեկավար |
____________________
(անունը, ազգանունը) |
_______________
(ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի մայիսի 17-ի N 239-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը
2. Անձնագրային տվյալները
3. Լուսանկարը (3x4 չափսի)
4. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)
5. Նշում հաշվառման վերցրած հարկային մարմնի վերաբերյալ և հաշվառման վերցնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը
6. Հաշվառման վայրի հարկային մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |