Համարը 
N 172-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.29/05(195)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.06.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» մարտի 2012թ.

N 172-Ն

ք.Ստեփանակերտ
 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

1) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N1 հավելվածի.

2) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

3) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» մարտի 2012թ. N 172-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

3. Նշում` հաշվառման վերցված հարկային մարմնի վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը

4. Հարկային մարմնի պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» մարտի 2012թ. N 172-Ն որոշման

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

Հ Ա Ր Կ   Վ Ճ Ա Ր Ո Ղ Ի   Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն

 

________________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

 

 

ՀՎՀՀ    

                                                    
 

 

 

Հաշվառման է վերցված ________________________ հարկային մարմնի կողմից

 

«_____» __________________ 20 թ.

 

 

____________ հարկային մարմնի պետ ________________   ______________

                                                                  (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

 

 

    Կ.Տ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» մարտի 2012թ. N 172-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում նշում է «Անհատ ձեռնարկատեր»)

2. Անձնագրային տվյալները

3. Լուսանկարը

4. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

5. Նշում` հաշվառման վերցված հարկային մարմնի վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը

6. Հարկային մարմնի պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» մարտի 2012թ. N 172-Ն որոշման

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

Հ Ա Ր Կ   Վ Ճ Ա Ր Ո Ղ Ի   Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն

 

                                                               ._____________.

I լուսանկար I

_________________________________________                     I (3x4 չափսի) I

        (ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը*)

____________________

   (անձնագրային տվյալները)

 

._____________.

 

ՀՎՀՀ    

                                                    
 

 

 

Հաշվառման է վերցված ________________________ հարկային մարմնի կողմից

 

«_____» __________________ 20 թ.

 

 

____________ հարկային մարմնի պետ ________________   ______________

                                                                 (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)

 

 

   Կ.Տ.

 

   *Անհատ ձեռնարկատերերի համար` նաև «Անհատ ձեռնարկատեր» նշմամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ