ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«11» հունիսի 2012թ. |
N 384-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 287 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 287 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) որոշման 2-րդ կետում.
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին՝ մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ստեղծել պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով և ապահովել հետևյալ գերատեսչական ակտերի ընդունումը` ».
բ. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացման կարգը».
գ. «գ» ենթակետից հանել «անկախ» բառը.
2) որոշման առաջին կետով հաստատված կարգում.
ա. 2-րդ կետի «Փորձաքննությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Փորձաքննությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) միջոցով» բառերով.
բ. 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) նյութերի փորձաքննության աշխատատարության ու տևողության որոշումը, փորձաքննության գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից սահմանված կարգով փորձագետների (այսուհետ` փորձագետ) ներգրավումը,».
գ. «է» ենթակետից հանել «վարչության պետի սահմանած կարգով`» բառերը, «ընդունումը» բառից հետո ավելացնել «,որը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից» բառերը.
դ. «ը» ենթակետից հանել «վարչության պետի կողմից սահմանված կարգով» բառերը.
ե. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Փորձաքննության գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից սահմանված կարգով կարող են ներգրավվել փորձագետներ:
7. Սույն կարգի 5-րդ կետի «ը» և «թ» ենթակետերում նշված գործառույթների իրականացումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմը:».
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով`
«8.1. Նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) նախարարների խորհրդին առընթեր օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովում կամ հանրապետական երկրաբանական վարչություններին (կոմիտեներին) առընթեր օգտակար հանածոների պաշարների տարածքային հանձնաժողովներում հաստատված օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերը և (կամ) պաշարները ենթակա են վերահաստատման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
է. 10-րդ կետի «վարչության պետին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |