Համարը 
N 821-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.03/25(215)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.11.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.11.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
25-Ի N 733 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«20» նոյեմբերի 2012թ.

N 821-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 733 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու, գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 733 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2012 թվականի նոյեմբերի 20-ի N 821-Ն որոշման

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության (այսուհետ` վարչություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առանձին դեպքերում, մատուցում է ծառայություններ շրջակա միջավայրի` կենդանական և բուսական աշխարհի, ընդերքի, ջրերի (մակերևութային և ստորերկրյա), հողերի, մթնոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, դրանց վերականգնման և վերարտադրության, վտանգավոր նյութերի և թափոնների գոյացման ու հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) պետական քաղաքականության ձևավորման ու կառավարման, և բնապահպանական փորձաքննության իրականացման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, վարչության պետի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Գործակալության գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20/1:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

1) կենսառեսուրսների կառավարման ոլորտում`

ա. բնական էկոհամակարգերի, ներառյալ անտառների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը.

բ. էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսառեսուրսների պահպանության ու վերարտադրության ապահովումը.

գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսառեսուրսների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման ապահովումը.

դ. կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը.

ե. կենդանական և բուսական բնական ռեսուրսների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը.

զ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը.

է. հողերի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների պահպանումը, բարելավումը և արդյունավետ օգտագործումը.

ը. բնապահպանական միջոցառումների, բնության հուշարձանների, արգելավայրերի, կանաչապատ գոտիների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

թ. հայեցակարգի և նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտեսական և սոցիալական բնականոն զարգացման վրա կանխորոշելը, կանխարգելելը կամ նվազագույնի հասցնելը.

ժ. հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառների վերաբերող հայեցակարգերը, ծրագրերը, համալիր սխեմաները, բնակավայրերի գլխավոր հատակագծերը, տարածքային պլանավորման փաստաթղթերը, բնական պաշարների մասին համալիր օգտագործման սխեմաները փորձաքննության ենթարկելը.

ժա. նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունների (կառուցում, վերակառուցում, վերապրոֆիլավորում, ընդլայնում, լուծարում) փաստաթղթերը փորձաքննության ենթարկելը.

2) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում`

ա. երկրաբանական տեղեկության արժանահավատությունը գնահատելը, կոնդիցիաներն ու պաշարները հաստատելը, պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալը.

բ. հանքային իրավունքների տրամադրման ապահովումը.

գ. ընդերքի ռացիոնալ օգտագործմանը նպաստելը.

դ. ընդերքի ուսումնասիրության և հանքարդյունահանման արդյունավետ իրականացմանը նպաստելը.

3) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովումը.

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովումը.

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովումը.

ե. ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցելը.

զ. ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովումը.

է. ջրային ռեսուրսների որակական և քանակական մշտադիտարկման (մոնիթորինգի) պահանջարկի ձևավորման ապահովումը.

ը. պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովումը.

թ. ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովումը.

4) թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման ոլորտում`

ա. թափոնների գործածության արդյունքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման ապահովումը.

բ. թափոնների անդրսահմանային փոխադրումների ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելման ապահովումը.

գ. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման և մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմավորման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կենսառեսուրսների կառավարման ոլորտում`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի, անտառապարկերի կենսաբանական բազմազանության հաշվառման, տեղեկատվական բանկի ստեղծման պատվերի տեղադրումը.

բ. հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների գույքագրում և մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարումը.

գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման, վերարտադրության և ուսումնասիրությունների վերաբերյալ պատվերի տեղադրումը.

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերի վարումը.

ե. բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառապարկերում հողային ռեսուրսների և կանաչ տարածքների վերաբերյալ առաջարկությունների և կարծիքների տրամադրումը.

զ. բնական էկոհամակարգերում, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի, ռեկրեացիոն և տնտեսական գործունեության զարգացման նպատակով պատվերի տեղադրումը.

է. օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպումը.

ը. հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների, բնության հատուկ պահպանվող տարածքների գույքագրում, մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ստեղծում ու կադաստրների վարումը.

թ. կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպում և պայմանագրերի կնքումը.

ժ. սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման մասին տվյալների և տեղեկությունների հավաքագրումը և ամփոփումը.

ժա. իր իրավասության սահմաններում հատուկ պահպանվող տարածքների հողամասերի սահմանների ճշգրտմանը մասնակցելը և բնապահպանական նշանակության հողերի օգտագործման, նրանց վիճակի, այդ թվում` աղտոտվածության պետական հաշվառման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպումը.

ժբ. հողօգտագործման, հողերի աղտոտման և հողերի վրա այլ վնասակար ներգործությունների բնապահպանական նորմերի սահմանման սկզբունքներին համապատասխան նորմատիվ բնույթի իրավական ակտերի մշակումը և տեխնիկական առաջադրանքների կազմումը.

ժգ. նախատեսվող գործունեության փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատրաստման կազմակերպումը.

ժդ. փորձաքննության անցկացման մասին նախնական համաձայնություններ տալը.

ժե. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական նյութերի, լիազորված անձանց տվյալների բանկի ստեղծումը և վարումը.

2) օգտակար հանածոների պաշարների և ընդերքի տրամադրման ոլորտում`

ա. օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզված տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննությունը` համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ.

բ. հանքավայրերի մանրազնին հետախուզման ու վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննությունը` այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ.

գ. շահագործվող հանքավայրերում պաշարների շարժի հաշվառման նյութերի փորձաքննությունը` համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ.

դ. հանքային իրավունքի օբյեկտ չհամարվող տարածքի նկատմամբ օդից կամ տվյալ տարածք մուտք գործելու միջոցով դրա ուսումնասիրման գրավոր արտոնության տրամադրումը.

ե. ուսումնասիրության (հատուկ) և հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված` ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման լիցենզիայի տրամադրումը.

զ. ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության (հատուկ) և հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների տրամադրման աճուրդների և մրցույթների նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը.

է. ուսումնասիրության հատուկ և հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների ժամկետների երկարաձգումը, փոփոխությունը, լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը.

ը. երկրաբանական և լեռնային հատկացումների տրամադրումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

թ. հրաժարման հավաստագրի տրամադրումը.

ժ. հանքային իրավունքով ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտներին գրավոր զգուշացումը.

ժա. ուսումնասիրության (հատուկ) և հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների գործողության դադարեցումը.

ժբ. ընդերքօգտագործման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանագրերի նախապատրաստումը և կնքումը.

ժգ. հանքային իրավունք կրողներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնին տրամադրվող հաշվետվությունների ընդունումը.

ժդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հանքարդյունահանման իրականացման գրավոր թույլտվության տրամադրումը.

ժե. հանքային իրավունքների փոխանցման կամ գրավադրման համաձայնության տրամադրումը.

ժզ. հանքային իրավունքների կենտրոնացված գրանցամատյանի վարումը.

ժէ.սահմանված կարգով հանքային իրավունքի մասին տեղեկատվության տրամադրումը.

ժը.օրենքով նախատեսված դեպքերում հանքային իրավունքների սահմանափակումների կիրառումը.

ժթ. որոշակի տեղամասերում հանքաբանական, հնէաբանական և այլ երկրաբանական հավաքածուների ստեղծման, գիտական, մշակութային և այլ նշանակության երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ) տրման և նկարագրման աշխատանքների կատարման համար գրավոր համաձայնության տրամադրումը.

ի) ընդերքի պետական երկրաբանական ուսումնասիրության պետական պատվերի տեղադրումը.

3) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`

ա. ջրավազանային կառավարման պլանների մշակման և դրանց իրականացման ապահովումը.

բ. ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը.

գ. ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպումը.

դ. Լեռնային Ղարաբաղի օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատումը.

ե. ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման առաջադրանքի ձևավորումը և դրանց մասին հաշվետվությունների գրանցումը.

զ. պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցումը և տեղեկատվության տրամադրումը.

է. ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրի կորուստների չափաքանակների` սահմանված կարգով համաձայնեցումը.

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակությանը ծանուցման կազմակերպումը.

թ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման պատվերների տեղադրումը.

ժ. ջրառով նախատեսված ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների փաստացի պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը.

ժա. ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարման` մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կազմակերպումը.

ժբ. ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցումը, փոփոխումը կամ չեղյալ համարումը.

ժգ. ջրային ռեսուրսների մոնիթորինգի պատվերի տեղադրումը.

4) թափոնների և մթնոլորտ արտանետումների ոլորտում`

ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատումը.

բ. թափոնների պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման ռեեստրների վարումը.

գ. թափոններ արտադրողների կազմած` թափոնների անձնագրերի համաձայնեցումը.

դ. վարչության պետին վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ե. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման (ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման) թույլտվությունների տրամադրումը.

զ. մթնոլորտ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի քննարկումը և մթնոլորտ արտանետման թույլտվությունների տրամադրումը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Գործակալությունը կառավարում է վարչության պետը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության պետը:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, վարչության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է վարչության պետին և նրա տեղակալներին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև վարչության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) վարչության պետին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ի պաշտոնե նախագահում է վարչության պետի հրամանով կազմավորվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բնապահպանական փորձաքննության հանձնաժողովի լիագումար նիստը.

5) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում անկախ փորձագետների կազմը.

6) վարչության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության դիտարկմանը ներկայացված նյութերի պետական բնապահպանական փորձաքննությանը վճարովի հիմունքներով անկախ փորձագետների ներգրավման և նրանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման վերաբերյալ.

7) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

8) վարչության պետին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

9) ապահովում է վարչության պետի հրամանների և ցուցումների, ինչպես նաև վարչության պետի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին կամ նրա տեղակալին.

10) վարչության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

11) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

12) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

13) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

14) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է վարչության աշխատակազմը:

16. Գործակալության պետի ներկայացմամբ վարչության պետի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում է պետական բնապահպանական փորձաքննության հանձնաժողով, որը գործում է վարչության պետի կողմից հաստատված կանոնակարգով:

17. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:

18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

19. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2012 թվականի նոյեմբերի 20-ի N 821-Ն որոշման

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժին

2. Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժին

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ