ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» դեկտեմբերի 2012թ. |
N 919-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 89 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգի մասին» N 89 որոշմամբ ստեղծված հանրապետական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 26-ի N 919-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՍՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Հանձնաժողովի նախագահ` Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ (Հադրութի պաշտպանական շրջանի նախկին հրամանատար)
|
|
Հանձնաժողովի անդամներ` Արշավիր Սուրենի Ղարամյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ (Ասկերանի պաշտպանական շրջանի նախկին գումարտակի հրամանատար` իր համաձայնությամբ)
|
|
Ֆելիքս Միքայելի Գաբրիելյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական (նախկին Հատուկ վաշտի հրամանատար)
|
|
Վիկտոր Միքայելի Քոչարյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
|
|
Իվան Խորենի Ավանեսյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (Արցախի ազատամարտիկների միության Հադրութի տարածքային միավորման խորհրդի նախագահ` իր համաձայնությամբ)
|
|
Վլադիմիր Սուրենի Կասյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջվարչակազմի ղեկավար (Շուշիի պաշտպանական շրջանի նախկին գումարտակի հրամանատար` իր համաձայնությամբ)
|
|
Պյոտր Կառլենի Հակոբյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար (Արցախի ազատամարտիկների միության Շահումյանի տարածքային միավորման խորհրդի նախագահ)
|
|
Գրիգորի Իլյայի Միրզոյան |
Արցախի ազատամարտիկների միության Մարտակերտի տարածքային միավորման խորհրդի նախագահ`իր համաձայնությամբ
|
|
Կարեն Ռաֆիկի Թովմասյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 2-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար` իր համաձայնությամբ
|
|
Աբրիկ Ռուբենի Հայրապետյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ` իր համաձայնությամբ
|
|
Հանձնաժողովի քարտուղար |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժնի պետ: |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |