ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը ո ր ո շ ու մ է.
1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խորհրդարանի մասին» օրենքի 10 հոդվածի 19-րդ կետի 2-րդ պարբերությունը՝ «ԼՂՀ գլխավոր դատախազին, դատախազության կոլեգիայի անդամներին շնորհում է դասային աստիճաններ, դատավորների որակավորման դասեր» հանել:
2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասին» օրենքի 5 հոդվածի 8-րդ կետից հետո ավելացնել. «ԼՂՀ գլխավոր դատախազին, դատախազության կոլեգիայի անդամներին շնորհում է դասային աստիճաններ, դատավորների որակավորման դասեր»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
18 նոյեմբերի 1995թ. |
|
ՀՕ-2