Համարը 
N 244
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.08.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.08.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.04.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” օգոստոսի 2003թ.

N 244

ք.Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. սեպտեմբերի 18-ի «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 232 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կարգում՝

ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հարկային մարմնի կողմից արգելանքը կիրառվում է հարկ վճարողի հարկային պարտավորությունն ապահովելու նպատակով «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան չկատարված հարկային պարտավորության չափը մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում յուրաքանչյուր պահանջով:».

բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ .

«Հարկային մարմնի կողմից արգելանք չի կարող կիրառվել նաև այլ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով արդեն իսկ արգելադրված գույքի վրա:».

գ) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Արգելանք դրվում է չկատարված հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա: Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն:».

դ) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ .

«Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը պահպանում է իր ուժը մինչև հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման ընդունումը:».

ե) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ .

«Դատարանի վճռի կամ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինը կատարողական թերթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ հայցի ապահովման դեպքում անհապաղ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն է ներկայացնում կատարողական թերթը և արգելանքի վերցված գույքի ցանկը, գույքի բացակայության կամ անբավարարության մասին արձանագրությունը, արգելանք դնելու մասին որոշումը, հարկ վճարողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և այլ փաստաթղթեր:».

զ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Հարկային մարմինը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում արգելադրված գույքը հանձնում է հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված կարգով բռնագանձում կատարելու համար:».

է) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Հարկային մարմնի հայցի հիման վրա կայացված վճռով պարտապանի գույքն իրացվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների միջոցով՝ օրենքով սահմանված կարգով:».

ը) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ .

«30. Նույն հարկ վճարողի նկատմամբ մեկից ավելի կատարողական թերթի առկայության դեպքում բռնագանձումները կատարվում ու գումարները բաշխվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

թ) հանել 31-րդ կետը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ