ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հոկտեմբերի 2003թ. |
N 277 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության որոշ պաշտոնատար անձանց համազգեստի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետին՝ հաստատել սույն որոշման հավելվածում նշված համազգեստ կրող հարկային պետական վարչության պաշտոնատար անձանց ցանկը և համազգեստի կրման կարգը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2003 թ. հոկտեմբերի 28-ի
թիվ 277 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ
Գլխարկ՝ մուգ կապույտ, կարմիր երիզով, գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա գլխարկանշանը
Ականջակալներով գլխարկ՝ կարմիր երիզով, մորթուց, գլխարկանշանով
Գլխարկ՝ «Պիլոտկա» տեսակի՝ կարմիր երիզով, մուգ կապույտ, գլխարկանշանով
Կիսավերարկու՝ մուգ կապույտ, ուսադիրներով (ձմեռային ներդիրով և մորթե օձիքով)
Կիտել՝ բրդյա, մուգ կապույտ ուսադիրներով
Բաճկոն՝ մուգ կապույտ, ուսադիրներով
Տաբատ՝ բրդյա, մուգ կապույտ, կարմիր երիզով
Ամառային տաբատ՝ մուգ կապույտ, կարմիր երիզով
Երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Փողկապ՝ մուգ կապույտ
Տաբատի գոտի՝ սև կաշվից
Կիսաճտքավոր կոշիկ
Կոշիկ
Կին աշխատողների համազգեստ
Գլխարկ՝ «Պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, կարմիր երիզով, գլխարկանշանով
Ականջակալներով գլխարկ՝ կարմիր երիզով, մորթուց, գլխարկանշանով
Կիսավերարկու՝ մուգ կապույտ ուսադիրներով (հանովի ձմեռային ներդիրով և մորթե օձիքով)
Կիտել՝ մուգ կապույտ
Կիսաշրջազգեստ՝ մուգ կապույտ, կարմիր երիզով, ամառային և ձմեռային
Երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Փողկապ՝ մուգ կապույտ
Գոտի՝ սև կաշվից
Կիսաճտքավոր կոշիկ
Կոշիկ
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |