ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2011թ. |
N 1028-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի
N 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 277 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները սահմանելու մասին» N 243 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 1-ին կետում`
ա. «ա» և «գ» ենթակետերը «ծառայողների» բառից հետո լրացնել «(բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային ծառայողների)» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետ.
«ա1 ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և ձևը` համաձայն N 11 հավելվածի,».
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետ.
«դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային ծառայողների համազգեստ կրելու պայմանները` համաձայն N 4 հավելվածի:».
2) որոշումը լրացնել N 11 հավելվածով և N 4 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի և N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության որոշ պաշտոնատար անձանց համազգեստի ձևը սահմանելու մասին» N 277 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2011թ. N 1028-Ն որոշման |
| |
«Հավելված N 11
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«05» մայիսի 2005թ. N 243 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության արական սեռի հարկային ծառայողների համազգեստը կազմված է`
Գլխարկ` կիսաբրդյա, ամենօրյա` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով: Կազմված է վերնամասից, միջնամասից և կողեզրից, որի հետ մշակված է կոշտ հովհարը: Հետևամասից կարգավորվում է պլաստմասսե կարգավորիչով: Կողեզրը մշակվում է բաց կապույտ եզրաքուղով:
Գլխարկ` կիսաբրդյա, տոնական` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով: Կազմված է վերնամասից, միջնամասից և մահուդե կողամասից, որը մշակվում է կոշտ հովհարի հետ: Ներսից մշակվում է արհեստական կաշվով` կողից, և աստառով: Կողամասի վրա` առաջամասից տեղադրվում է քուղ երկու կոճակներով: Վերնամասը միջնամասի հետ մշակվում է եզրաքուղով:
Բաճկոն` ձմեռային, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, արհեստական մորթե օձիքով, հետևամասը և թևքերը մշակված եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը: Առաջամասը կողքերում կտրված` շղթայով գրպաններով, ձախ կրծքամասում և թևքի վրա շղթայով գրպան: Առաջամասը մշակվում է շղթայով, որը ծածկվում է կտորե երիզով կոճկվելով մետաղական ամրակներով:
Բաճկոն` գարնանային-աշնանային, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, թևքերը և հետևամասը մշակված են բաց կապույտ եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը: Գոտկատեղում` կտրված շղթայով թեք ներկարված գրպաններ, ձախ կրծքամասում և ձախ թևքի վրա ներկարված գրպաններ: Օձիքը ծալովի` կախիչով: Աստառը` մետաքսյա, աջ կողմում` ծոցագրպան: Ուսամասում երկու փակօղակներ և կամրջակներ` ուսադիրների ամրացման համար:
Տաբատ` կիսաբրդյա, ամենօրյա` մուգ կապույտ գույնի կտորից, առաջամասը կողային գրպաններով, հետևամասը երկու կտրված, կափույրով գրպաններով: Կողային կարերը մշակված են բաց կապույտ եզրաքուղով:
Վերնաշապիկ` բամբակյա, երկարաթև` բաց կապույտ գույնի կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում մուգ կապույտ կափույրով և շերտիկավոր վրադիր գրպաններով: Հետևամասը և թևքերը մշակված են մուգ կապույտ եզրաքուղով:
Վերնաշապիկ` բամբակյա, կարճաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից: Ծալովի օձիքով, կրծքամասում մուգ կապույտ կափույրով և շերտիկավոր վրադիր գրպաններով, թևքերը կարճ, հետևամասը և թևքերը մշակված մուգ կապույտ եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը:
Փողկապ` մուգ կապույտ գույնի կտորից:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության իգական սեռի հարկային ծառայողների համազգեստը կազմված է`
Գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով:
Կիտել՝ բրդյա` մուգ կապույտ գույնի կտորից: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը:
Կիսաշրջազգեստ՝ ձմեռային և ամառային` մուգ կապույտ գույնի կտորից:
Վերնաշապիկ` բամբակյա, երկարաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից:
Վերնաշապիկ` բամբակյա, կարճաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը:
Փողկապ՝ մուգ կապույտ գույնի կտորից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
 2008 page 110.JPG)
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2011թ. N1028-Ն որոշման |
| |
«Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«05» մայիսի 2005թ. N 243 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
NN
ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
|
1 |
Գլխարկ` ամենօրյա |
1 |
1 |
|
2 |
Գլխարկ` տոնական |
1 |
2 |
|
3 |
Գլխարկ` «պիլոտկա» տեսակի |
1 |
2 |
|
4 |
Բաճկոն |
2 |
2 |
|
5 |
Կիտել |
1 |
2 |
|
6 |
Տաբատ |
2 |
1 |
|
7 |
Կիսաշրջազգեստ |
2 |
1 |
|
8 |
Վերնաշապիկ |
3 |
1 |
|
9 |
Փողկապ |
1 |
1 |
|
10 |
Ուսադիր՝ կոճակներով |
3 զույգ |
2 |
|
11 |
Աստղեր |
ըստ ներկայացման |
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |