ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները սահմանելու մասին
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29‑րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
ա) հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) հարկային ծառայողների տարբերանշանների նկարագիրը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
գ) հարկային ծառայողների համազգեստ կրելու պայմանները՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Հարկային ծառայողների համազգեստ կրելու կարգը, «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի համազգեստը.
գլխարկ՝ մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա ոսկեգույն գլխարկանշանն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով, ասեղնագործված դափնու ու պսակի տեսքով, գլխարկատարի վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը (N1 ձև),
կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով (N2 ձև),
տաբատ՝ բրդյա, մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,
ամառային տաբատ՝ մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,
երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
փողկապ՝ սև:
2. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը (N3 ձև).
գլխարկ՝ մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա գլխարկանշանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով,
գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի մուգ կապույտ, գլխարկանշանով,
կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,
տաբատ՝ բրդյա, մուգ կապույտ,
ամառային տաբատ՝ մուգ կապույտ,
երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
փողկապ՝ սև:
3. Հարկային ծառայության կին աշխատողների կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը.
գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, գլխարկանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով,
կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,
կիսաշրջազգեստ՝ մուգ կապույտ, ամառային և ձմեռային,
երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
փողկապ՝ սև:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հարկային ծառայողների հատուկ կոչումների տարբերանշանները լամբակներն են:
1. Հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի լամբակները.
Հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի լամբակների մակերեսը հյուսքեն է, ոսկեգույն և մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ուղղանկյուն, վերնամասում թեք կտրվածքով: Լամբակի վրա տեղադրվում է ոսկեգույն թելերով ասեղնագործված 20մմ տրամագծով մեկ աստղ: Աստղը տեղադրված է լամբակի երկայնական առանցքային գծի վրա՝
2. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի լամբակները.
Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի լամբակներն ուղղանկյուն են, վերնամասում թեք կտրվածքով, մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ոսկեգույն երկայնական շերտերով:
Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակները երկու մակաշերտով են, իսկ կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակները՝ մեկ մակաշերտով:
Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակների վրա տեղադրվում են 18մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:
Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակների վրա տեղադրվում են 12մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:
Աստղերը տեղադրված են՝
հարկային ծառայության գնդապետի, կապիտանի, ավագ լեյտենանտի համար՝ ներքևի երկու աստղերը լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով և երրորդը՝ (կապիտանի համար՝ երրորդը և չորրորդը) առաջին երկուսից վերև՝ լամբակի երկայնական առանցքային գծի վրա,
հարկային ծառայության փոխգնդապետի, լեյտենանտի համար՝ երկու աստղ՝ լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով,
հարկային ծառայության մայորի, կրտսեր լեյտենանտի համար՝ մեկ աստղ՝ լամբակի երկայնական առանցքային գծի վրա (N4 ձև, չի բերվում):
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
NN
ը/կ |
Անվանումը |
Թիվը
(հատ) |
Կրելու ժամկետը
(տարի) |
|
1 |
Գլխարկ՝ զինանշանով |
1 |
3 |
|
2 |
Գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի |
1 |
2 |
|
3 |
Կիտել |
1 |
2 |
|
4 |
Տաբատ |
2 |
1 |
|
5 |
Կիսաշրջազգեստ |
2 |
1 |
|
6 |
Վերնաշապիկ |
4 |
1 |
|
7 |
Փողկապ |
1 |
1 |
|
8 |
Ուսադիր՝ կոճակներով |
3 զույգ |
2 |
|
9 |
Աստղեր |
ըստ ներկայացման |
|
|
10 |
Թևքի տարբերանշան |
2 |
2 |
|
11 |
Կաշնե |
1 |
1 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |