Համարը 
N 818-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.07.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2022 թ.

N 818-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները սահմանելու մասին» N 243 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «սահմանելու» բառը փոխարինել «հաստատելու» բառով.

2) որոշման նախաբանից և 2-րդ կետից «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

3) որոշման 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի» բառերով, իսկ «տեսչության» բառը՝ «վարչության» բառով.

4) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը» բառերով.

5) որոշմամբ սահմանված NN 1 և 3 հավելվածների վերնագրերում «ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառից հետո լրացնել «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ)» բառերը.

6) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 1-ին կետում «առաջին դասի պետական խորհրդականի» բառերը փոխարինել «պետական խորհրդականի և գեներալ-մայորի» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը» բառերը՝ «Արցախի Հանրապետության զինանշանը» բառերով.

7) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 1-3-րդ կետերում ու N 11 հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշան» բառերի հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշան» բառերի համապատասխան հոլովաձևերով.

8) որոշմամբ սահմանված NN 11 և 4 հավելվածների վերնագրերում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառերով, իսկ «ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» բառը՝ «ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» բառով.

9) որոշմամբ սահմանված N 11 հավելվածի՝

ա. 1-ին և 2-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչության» բառերով,

բ. 1-ին կետի «Վերնաշապիկ՝ բամբակյա, կարճաթև» պարբերությունից հանել «բաց կապույտ և» ու «թևքերը կարճ,» բառերը,

գ. 1-ին կետում վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Շապիկ` բամբակյա, կարճաթև` մուգ կապույտ գույնի կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճկվող երեք կոճակով, առջևի հատվածում բաց կապույտ եզրակարով, մանժետներով, ներքևի մասը նույնպես մանժետով: Ձախ թևքի վրա պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:»,

դ. ձևում լրացնել նոր նկար.

 

 «  

Ներմուծեք նկարագրությունը_2831

 ».

10) որոշմամբ սահմանված N 2 հավելվածում՝

ա. «հատուկ կոչումների» բառերից առաջ լրացնել «պետական խորհրդականի դասային կոչման և» բառերը,

բ. 1-ին կետում «1-ին դասի պետական խորհրդականի» բառերը փոխարինել «պետական խորհրդականի և գեներալ-մայորի» բառերով.

11) որոշմամբ սահմանված N 4 հավելվածի աղյուսակում լրացնել հետևյալ բովանդակությանբ նոր 8.1-ին կետ.

 

 «  

8.1

Շապիկ

1

1

 »:
 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: