ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու
պայմանները հաստատելու մասին
(վերնագիրը փոփ. 18.07.22 N818-Ն)
«Հարկային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 18.07.22 N818-Ն)
1. Հաստատել՝
ա) հարկային ծառայողների (բացառությամբ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչության հարկային ծառայողների) համազգեստի նկարագիրը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
ա1 ) Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչության հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և ձևը` համաձայն N 11 հավելվածի,
բ) հարկային ծառայողների տարբերանշանների նկարագիրը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
գ) հարկային ծառայողների (բացառությամբ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչության հարկային ծառայողների) համազգեստ կրելու պայմանները՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
դ) Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչության հարկային ծառայողների համազգեստ կրելու պայմանները` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 28.12.2011 N 1028-Ն, փոփ. 18.07.22 N818-Ն)
2. Հարկային ծառայողների համազգեստ կրելու կարգը, «Հարկային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սահմանում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
(2-րդ կետը փոփ. 18.07.22 N818-Ն)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ
ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
(վերնագիրը լրաց. 18.07.22 N818-Ն)
1. Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի համազգեստը.
գլխարկ՝ մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա ոսկեգույն գլխարկանշանն է՝ Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանով, ասեղնագործված դափնու ու պսակի տեսքով, գլխարկատարի վրա՝ Արցախի Հանրապետության զինանշանը (N1 ձև),
կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով (N2 ձև),
տաբատ՝ բրդյա, մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,
ամառային տաբատ՝ մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,
երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
փողկապ՝ սև:
(1-ին կետը փոփ. 18.07.22 N818-Ն)
2. Հարկային ծառայության լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը (N3 ձև).
գլխարկ՝ մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա գլխարկանշանը՝ Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանով,
գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի մուգ կապույտ, գլխարկանշանով,
կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,
տաբատ՝ բրդյա, մուգ կապույտ,
ամառային տաբատ՝ մուգ կապույտ,
երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
փողկապ՝ սև:
(2-րդ կետը փոփ. 26.04.2006 N 241, 18.07.22 N818-Ն)
3. Հարկային ծառայության կին աշխատողների լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը.
գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, գլխարկանշանով՝ Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանով,
կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,
կիսաշրջազգեստ՝ մուգ կապույտ, ամառային և ձմեռային,
երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,
փողկապ՝ սև:
(3-րդ կետը փոփ. 26.04.2006 N 241, 18.07.22 N818-Ն)
(հավելված 1-ը լրաց., փոփ. 18.07.22 N818-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 11
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ
(վերնագիրը փոփ. 18.07.22 N818-Ն)
1. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչության արական սեռի հարկային ծառայողների համազգեստը կազմված է`
Գլխարկ` կիսաբրդյա, ամենօրյա` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանով: Կազմված է վերնամասից, միջնամասից և կողեզրից, որի հետ մշակված է կոշտ հովհարը: Հետևամասից կարգավորվում է պլաստմասսե կարգավորիչով: Կողեզրը մշակվում է բաց կապույտ եզրաքուղով:
Գլխարկ` կիսաբրդյա, տոնական` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանով: Կազմված է վերնամասից, միջնամասից և մահուդե կողամասից, որը մշակվում է կոշտ հովհարի հետ: Ներսից մշակվում է արհեստական կաշվով` կողից, և աստառով: Կողամասի վրա` առաջամասից տեղադրվում է քուղ երկու կոճակներով: Վերնամասը միջնամասի հետ մշակվում է եզրաքուղով:
Բաճկոն` ձմեռային, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, արհեստական մորթե օձիքով, հետևամասը և թևքերը մշակված եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը: Առաջամասը կողքերում կտրված` շղթայով գրպաններով, ձախ կրծքամասում և թևքի վրա շղթայով գրպան: Առաջամասը մշակվում է շղթայով, որը ծածկվում է կտորե երիզով կոճկվելով մետաղական ամրակներով:
Բաճկոն` գարնանային-աշնանային, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, թևքերը և հետևամասը մշակված են բաց կապույտ եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը: Գոտկատեղում` կտրված շղթայով թեք ներկարված գրպաններ, ձախ կրծքամասում և ձախ թևքի վրա ներկարված գրպաններ: Օձիքը ծալովի` կախիչով: Աստառը` մետաքսյա, աջ կողմում` ծոցագրպան: Ուսամասում երկու փակօղակներ և կամրջակներ` ուսադիրների ամրացման համար:
Տաբատ` կիսաբրդյա, ամենօրյա` մուգ կապույտ գույնի կտորից, առաջամասը կողային գրպաններով, հետևամասը երկու կտրված, կափույրով գրպաններով: Կողային կարերը մշակված են բաց կապույտ եզրաքուղով:
Վերնաշապիկ` բամբակյա, երկարաթև` բաց կապույտ գույնի կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում մուգ կապույտ կափույրով և շերտիկավոր վրադիր գրպաններով: Հետևամասը և թևքերը մշակված են մուգ կապույտ եզրաքուղով:
Վերնաշապիկ` բամբակյա, կարճաթև` սպիտակ գույնի կտորից: Ծալովի օձիքով, կրծքամասում մուգ կապույտ կափույրով և շերտիկավոր վրադիր գրպաններով, հետևամասը և թևքերը մշակված մուգ կապույտ եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:
Շապիկ` բամբակյա, կարճաթև` մուգ կապույտ գույնի կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճկվող երեք կոճակով, առջևի հատվածում բաց կապույտ եզրակարով, մանժետներով, ներքևի մասը նույնպես մանժետով: Ձախ թևքի վրա պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:
Փողկապ` մուգ կապույտ գույնի կտորից:
(1-ին կետը փոփ., լրաց. 18.07.22 N818-Ն)
2. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչության իգական սեռի հարկային ծառայողների համազգեստը կազմված է`
Գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանով:
Կիտել՝ բրդյա` մուգ կապույտ գույնի կտորից: Ձախ թևքի վրա պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:
Կիսաշրջազգեստ՝ ձմեռային և ամառային` մուգ կապույտ գույնի կտորից:
Վերնաշապիկ` բամբակյա, երկարաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից:
Վերնաշապիկ` բամբակյա, կարճաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից: Ձախ թևքի վրա պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:
Փողկապ՝ մուգ կապույտ գույնի կտորից:
(2-րդ կետը փոփ. 18.07.22 N818-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
 2008 page 110.JPG)

(Ձևը լրաց. 18.07.22 N818-Ն)
(Հավելված 11-ը լրաց. 28.12.2011 N 1028-Ն, փոփ., լրաց. 18.07.22 N818-Ն)
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հարկային ծառայողների պետական խորհրդականի դասային կոչման և հատուկ կոչումների տարբերանշանները լամբակներն են:
(լրաց. 18.07.22 N818-Ն)
1. Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի լամբակները.
Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի լամբակների մակերեսը հյուսքեն է, ոսկեգույն և մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ուղղանկյուն, վերնամասում թեք կտրվածքով: Լամբակի վրա տեղադրվում է ոսկեգույն թելերով ասեղնագործված 20մմ տրամագծով մեկ աստղ: Աստղը տեղադրված է լամբակի երկայնական առանցքային գծի վրա՝
(1-ին կետը փոփ. 18.07.22 N818-Ն)
2. Հարկային ծառայության լեյտենանտից մինչև գնդապետի լամբակները.
Հարկային ծառայության լեյտենանտից մինչև գնդապետի լամբակներն ուղղանկյուն են, վերնամասում թեք կտրվածքով, մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ոսկեգույն երկայնական շերտերով:
Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակները երկու մակաշերտով են, իսկ լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակները՝ մեկ մակաշերտով:
Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակների վրա տեղադրվում են 18մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:
Հարկային ծառայության լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակների վրա տեղադրվում են 12մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:
Աստղերը տեղադրված են՝
հարկային ծառայության գնդապետի, կապիտանի, ավագ լեյտենանտի համար՝ ներքևի երկու աստղերը լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով և երրորդը՝ (կապիտանի համար՝ երրորդը և չորրորդը) առաջին երկուսից վերև՝ լամբակի երկայնական առանցքային գծի վրա,
հարկային ծառայության փոխգնդապետի, լեյտենանտի համար՝ երկու աստղ՝ լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով,
հարկային ծառայության մայորի համար՝ մեկ աստղ՝ լամբակի երկայնական առանցքային գծի վրա (N4 ձև, պատկերը չի բերվում):
(2-րդ կետը փոփ. 26.04.2006 N 241)
(հավելված 2-ը լրաց., փոփ. 18.07.22 N818-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ
ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 18.07.22 N818-Ն)
|
NN
ը/կ |
Անվանումը |
Թիվը
(հատ) |
Կրելու ժամկետը
(տարի) |
|
1 |
Գլխարկ՝ զինանշանով |
1 |
3 |
|
2 |
Գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի |
1 |
2 |
|
3 |
Կիտել |
1 |
2 |
|
4 |
Տաբատ |
2 |
1 |
|
5 |
Կիսաշրջազգեստ |
2 |
1 |
|
6 |
Վերնաշապիկ |
4 |
1 |
|
7 |
Փողկապ |
1 |
1 |
|
8 |
Ուսադիր՝ կոճակներով |
3 զույգ |
2 |
|
9 |
Աստղեր |
ըստ ներկայացման |
|
|
10 |
Թևքի տարբերանշան |
2 |
2 |
|
11 |
Կաշնե |
1 |
1 |
(հավելված 3-ը լրաց. 18.07.22 N818-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«05» մայիսի 2005թ
թիվ 243 որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 18.07.22 N818-Ն)
|
NN
ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
|
1 |
Գլխարկ` ամենօրյա |
1 |
1 |
|
2 |
Գլխարկ` տոնական |
1 |
2 |
|
3 |
Գլխարկ` «պիլոտկա» տեսակի |
1 |
2 |
|
4 |
Բաճկոն |
2 |
2 |
|
5 |
Կիտել |
1 |
2 |
|
6 |
Տաբատ |
2 |
1 |
|
7 |
Կիսաշրջազգեստ |
2 |
1 |
|
8 |
Վերնաշապիկ |
3 |
1 |
| 8.1 |
Շապիկ |
1 |
1 |
|
9 |
Փողկապ |
1 |
1 |
|
10 |
Ուսադիր՝ կոճակներով |
3 զույգ |
2 |
|
11 |
Աստղեր |
ըստ ներկայացման |
|
(Հավելված 4-ը լրաց. 28.12.2011 N 1028-Ն, փոփ., լրաց. 18.07.22 N818-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |