Համարը 
N 243
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.05.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.05.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"05" մայիսի 2005թ.

 N 243

ք.Ստեփանակերտ

 

Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները սահմանելու մասին

 

«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29‑րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝

ա) հարկային ծառայողների (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային ծառայողների) համազգեստի նկարագիրը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

ա1 ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և ձևը` համաձայն N 11 հավելվածի,

բ) հարկային ծառայողների տարբերանշանների նկարագիրը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

գ) հարկային ծառայողների (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային ծառայողների) համազգեստ կրելու պայմանները՝ համաձայն թիվ 3 հավելվածի,

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային ծառայողների համազգեստ կրելու պայմանները` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 28.12.2011 N 1028-Ն)

2. Հարկային ծառայողների համազգեստ կրելու կարգը, «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«05» մայիսի 2005թ

թիվ 243 որոշման

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի համազգեստը.

գլխարկ՝ մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա ոսկեգույն գլխարկանշանն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով, ասեղնագործված դափնու ու պսակի տեսքով, գլխարկատարի վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը (N1 ձև),

կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով (N2 ձև),

տաբատ՝ բրդյա, մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,

ամառային տաբատ՝ մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,

երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,

կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,

փողկապ՝ սև:

2. Հարկային ծառայության լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը (N3 ձև).

գլխարկ՝ մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա գլխարկանշանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով,

գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի մուգ կապույտ, գլխարկանշանով,

կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,

տաբատ՝ բրդյա, մուգ կապույտ,

ամառային տաբատ՝ մուգ կապույտ,

երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,

կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,

փողկապ՝ սև:

(2-րդ կետը փոփ. 26.04.2006 N 241)

3. Հարկային ծառայության կին աշխատողների լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը.

գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, գլխարկանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով,

կիտել՝ բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,

կիսաշրջազգեստ՝ մուգ կապույտ, ամառային և ձմեռային,

երկարաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,

կարճաթև վերնաշապիկ՝ սպիտակ և բաց կապույտ,

փողկապ՝ սև:

(3-րդ կետը փոփ. 26.04.2006 N 241)

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 11

ԼՂՀ կառավարության

«05» մայիսի 2005թ

թիվ 243 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության արական սեռի հարկային ծառայողների համազգեստը կազմված է`

Գլխարկ` կիսաբրդյա, ամենօրյա` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով: Կազմված է վերնամասից, միջնամասից և կողեզրից, որի հետ մշակված է կոշտ հովհարը: Հետևամասից կարգավորվում է պլաստմասսե կարգավորիչով: Կողեզրը մշակվում է բաց կապույտ եզրաքուղով:

Գլխարկ` կիսաբրդյա, տոնական` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով: Կազմված է վերնամասից, միջնամասից և մահուդե կողամասից, որը մշակվում է կոշտ հովհարի հետ: Ներսից մշակվում է արհեստական կաշվով` կողից, և աստառով: Կողամասի վրա` առաջամասից տեղադրվում է քուղ երկու կոճակներով: Վերնամասը միջնամասի հետ մշակվում է եզրաքուղով:

Բաճկոն` ձմեռային, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, արհեստական մորթե օձիքով, հետևամասը և թևքերը մշակված եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը: Առաջամասը կողքերում կտրված` շղթայով գրպաններով, ձախ կրծքամասում և թևքի վրա շղթայով գրպան: Առաջամասը մշակվում է շղթայով, որը ծածկվում է կտորե երիզով կոճկվելով մետաղական ամրակներով:

Բաճկոն` գարնանային-աշնանային, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, թևքերը և հետևամասը մշակված են բաց կապույտ եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը: Գոտկատեղում` կտրված շղթայով թեք ներկարված գրպաններ, ձախ կրծքամասում և ձախ թևքի վրա ներկարված գրպաններ: Օձիքը ծալովի` կախիչով: Աստառը` մետաքսյա, աջ կողմում` ծոցագրպան: Ուսամասում երկու փակօղակներ և կամրջակներ` ուսադիրների ամրացման համար:

Տաբատ` կիսաբրդյա, ամենօրյա` մուգ կապույտ գույնի կտորից, առաջամասը կողային գրպաններով, հետևամասը երկու կտրված, կափույրով գրպաններով: Կողային կարերը մշակված են բաց կապույտ եզրաքուղով:

Վերնաշապիկ` բամբակյա, երկարաթև` բաց կապույտ գույնի կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում մուգ կապույտ կափույրով և շերտիկավոր վրադիր գրպաններով: Հետևամասը և թևքերը մշակված են մուգ կապույտ եզրաքուղով:

Վերնաշապիկ` բամբակյա, կարճաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից: Ծալովի օձիքով, կրծքամասում մուգ կապույտ կափույրով և շերտիկավոր վրադիր գրպաններով, թևքերը կարճ, հետևամասը և թևքերը մշակված մուգ կապույտ եզրաքուղով: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը:

Փողկապ` մուգ կապույտ գույնի կտորից:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության իգական սեռի հարկային ծառայողների համազգեստը կազմված է`

Գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի, կիսաբրդյա` մուգ կապույտ գույնի կտորից, գլխարկանշանով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով:

Կիտել՝ բրդյա` մուգ կապույտ գույնի կտորից: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը:

Կիսաշրջազգեստ՝ ձմեռային և ամառային` մուգ կապույտ գույնի կտորից:

Վերնաշապիկ` բամբակյա, երկարաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից:

Վերնաշապիկ` բամբակյա, կարճաթև` բաց կապույտ և սպիտակ գույնի կտորից: Ձախ թևքի վրա պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանը:

Փողկապ՝ մուգ կապույտ գույնի կտորից:

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_350

 

(Հավելված 11-ը լրաց. 28.12.2011 N 1028-Ն)

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«05» մայիսի 2005թ

թիվ 243 որոշման

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Հարկային ծառայողների հատուկ կոչումների տարբերանշանները լամբակներն են:

1. Հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի լամբակները.

Հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի լամբակների մակերեսը հյուսքեն է, ոսկեգույն և մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ուղղանկյուն, վերնամասում թեք կտրվածքով: Լամբակի վրա տեղադրվում է ոսկեգույն թելերով ասեղնագործված 20մմ տրամագծով մեկ աստղ: Աստղը տեղադրված է լամբակի երկայնական առանցքային գծի վրա՝

2. Հարկային ծառայության լեյտենանտից մինչև գնդապետի լամբակները.

 Հարկային ծառայության լեյտենանտից մինչև գնդապետի լամբակներն ուղղանկյուն են, վերնամասում թեք կտրվածքով, մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ոսկեգույն երկայնական շերտերով:

Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակները երկու մակաշերտով են, իսկ լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակները՝ մեկ մակաշերտով:

Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակների վրա տեղադրվում են 18մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:

Հարկային ծառայության լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակների վրա տեղադրվում են 12մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:

Աստղերը տեղադրված են՝

հարկային ծառայության գնդապետի, կապիտանի, ավագ լեյտենանտի համար՝ ներքևի երկու աստղերը լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով և երրորդը՝ (կապիտանի համար՝ երրորդը և չորրորդը) առաջին երկուսից վերև՝ լամբակի երկայնական առանցքային գծի վրա,

հարկային ծառայության փոխգնդապետի, լեյտենանտի համար՝ երկու աստղ՝ լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով,

հարկային ծառայության մայորի համար՝ մեկ աստղ՝ լամբակի երկայնական առանցքային գծի վրա (N4 ձև, պատկերը չի բերվում):

(2-րդ կետը փոփ. 26.04.2006 N 241)

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«05» մայիսի 2005թ

թիվ 243 որոշման

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

NN

ը/կ

Անվանումը

Թիվը

(հատ)

Կրելու ժամկետը

(տարի)

1

Գլխարկ՝ զինանշանով

1

3

2

Գլխարկ՝ «պիլոտկա» տեսակի

1

2

3

Կիտել

1

2

4

Տաբատ

2

1

5

Կիսաշրջազգեստ

2

1

6

Վերնաշապիկ

4

1

7

Փողկապ

1

1

8

Ուսադիր՝ կոճակներով

3 զույգ

2

9

Աստղեր

ըստ ներկայացման

  

10

Թևքի տարբերանշան

2

2

11

Կաշնե

1

1

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

«05» մայիսի 2005թ

թիվ 243 որոշման

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

NN

 ը/կ

Անվանումը

Քանակը (հատ)

Կրելու ժամկետը (տարի)

1

Գլխարկ` ամենօրյա

1

1

2

Գլխարկ` տոնական

1

2

3

Գլխարկ` «պիլոտկա» տեսակի

1

2

4

Բաճկոն

2

2

5

Կիտել

1

2

6

Տաբատ

2

1

7

Կիսաշրջազգեստ

2

1

8

Վերնաշապիկ

3

1

9

Փողկապ

1

1

10

Ուսադիր՝ կոճակներով

3 զույգ

2

11

Աստղեր

ըստ ներկայացման

 
    (Հավելված 4-ը լրաց. 28.12.2011 N 1028-Ն)

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան