Համարը 
N 241
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.08/13(22)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 309 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' ապրիլի 2006թ.

N 241

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 31-ի թիվ 309 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները հաստատելու մասին» թիվ 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

բ) որոշման 1-ին կետով սահմանված հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշների`

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն չափանիշներից ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետև` Հարկային ծառայության մարմին) ղեկավարը հաստատում է Հանձնաժողովի անհատական կազմը (նախագահ և անդամներ (քարտուղար):»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003թ. մարտի 11-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 64 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգի`

ա) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Նույն հրամանով հարկային մարմնի ղեկավարը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

4. Հարկային ծառայության մարմնի ղեկավարը անհրաժեշտության դեպքում կարող է փոխել հանձնաժողովի անդամին:».

բ) 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարելու դեպքում Հանձնաժողովը ընդունում է որոշում բաց մրցույթ կազմակերպելու մասին.»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. մայիսի 5-ի «Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները սահմանելու մասին» թիվ 243 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշման 1-ին կետի՝

«ա» ենթակետով սահմանված հարկային ծառայողների համազգեստի նկարագրի երկրորդ և երրորդ կետերից հանել «կրտսեր» բառը.

«բ» ենթակետով սահմանված հարկային ծառայողների տարբերանշանների նկարագրի 2-րդ կետում.

առաջին և երկրորդ մասերից հանել «կրտսեր» բառը,

երրորդ և հինգերորդ մասերից հանել «կրտսեր լեյտենանտի,» բառերը,

իններորդ մասից հանել «, կրտսեր լեյտենանտի» բառերը,

N 4 ձև-ը ներկայացնել նոր տարբերակով (կցվում է, պատկերը չի բերվում):

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. օգոստոսի 31-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 309 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ