Համարը 
N 328
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.05.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

 N 328

ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանության և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնապահպանության վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել՝

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար՝ սահմանված կարգով հաստատված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություններով սահմանված արտանետումների նորմատիվները.

բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար՝ սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված՝ կեղտաջրերով բաց ջրավազաններ կամ կոյուղու կոլեկտորներ թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաները:

2. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել՝

ա) ջրօգտագործման համար՝ սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի ծավալները.

բ) օգտակար հանածոների մարված պաշարների համար՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված քանակները.

գ) կենսապաշարների՝

ծառի օգտագործման համար՝ սահմանված կարգով հաստատված անտառահատման տոմսով կամ արմատի վրա փոքրաքանակ փայտեղենի բացթողման օրդերով սահմանված ծավալները.

արդյունահանման նպատակով բույսերի օգտագործման համար (անտառային ֆոնդի տարածքներում)՝ սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար՝ սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված տարածքները.

անասունների արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար՝ սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

ձկների արդյունագործական որսի համար՝ արդյունագործական ձկնորսության մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված քանակները:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ