Համարը 
N 540
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.04.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 242 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''30'' դեկտեմբերի 2004թ.

N 540

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 242 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա/ որոշման 3-րդ և 4-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը» բառերով,

բ/ որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզավորման կարգ»-ի՝

3-րդ կետում՝

- «զ» ենթակետում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների» բառերով,

- ուժը կորցրած ճանաչել «է» ենթակետը:

գ/ որոշմամբ հաստատված «Շահումով խաղ և խաղատան կազմակերպման մասին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգ»-ի՝ 2-րդ կետից հանել «և կենսաթոշակային պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ