ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"30" դեկտեմբերի 2004թ. |
N 543 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 336 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» թիվ 336 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը տրամադրում է աշխատանքի պետական տեսչության կողմից չձևակերպված աշխատող պահելու և վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու ու պահպանելու կարգը խախտելու վերաբերյալ տեղեկատվություն` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. հունվարի 1-ից: