Համարը 
N 292
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 543 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' հունիսի 2005թ.

N 292

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 543 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 10-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման մեջ`

ա) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է».

բ) 3-րդ կետում`

«ա» ենթակետը «եկամուտների» բառից հետո լրացնել «(այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» բառերով.

գ) թիվ 1 և թիվ 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 և թիվ 3 հավելվածների.

դ) թիվ 2 հավելվածի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատեր» բառակապակցությունից հետո ավելացնել «նոտար» բառը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» թիվ 336 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու ու պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն (ապահովադրի ծածկագիրը), խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն:»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» թիվ 122 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի դրույթները չեն տարածվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների և (կամ) կատարվող աշխատանքների ձևակերպման վրա:».

բ) ուժը կորցրած ճանաչել 5.1 կետը:

4. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 336 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 543 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 292 որոշման

 

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)

 

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`

ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`

արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,

գիշերային աշխատանքի վարձատրությունը,

ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,

լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),

աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),

պարապուրդի ժամանակ վճարումը,

օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,

լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,

առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),

աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.

բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.

գ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

դ) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ ռոյալթիների).

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարվող աշխատանքներից և մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտները, մասնավորապես`

կապալի (այդ թվում` շինարարական, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի) պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

մանկավարժական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

հանձնարարության և գործակալության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

պահատվության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

փոխադրման և տրանսպորտային առաքման պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը:

3. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա գիտական և ստեղծագործական աշխատանքների դիմաց եկամուտները չեն դիտվում որպես աշխատանքի վարձատրությանն ուղղված կամ դրանց հավասարեցված եկամուտներ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 292 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրների հաշվառման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող բոլոր գործատուների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) բոլոր կազմակերպությունները (այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները), անհատ ձեռնարկատերերը և նոտարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրի համապատասխան մարմիններում գրանցում ստանալուց կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով հաշվառման կանգնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումում (այսուհետ` ստորաբաժանում)` որպես ապահովադիր:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես ապահովադիր հաշվառվում են այն ստորաբաժանումում, որտեղ հաշվառվում (հաշվառված) են որպես հարկ վճարող, բացառությամբ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի հաստատած գործառույթներով նախատեսված դեպքերի:

5. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես ապահովադիր հաշվառվելիս ստորաբաժանում են ներկայացնում իրենց մասին համապատասխան տեղեկություններ (N 1 ձև): Այդ տեղեկություններում հետագայում փոփոխություններ տեղի ունենալու դեպքում ապահովադիրները պարտավոր են 10-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնել իրենց հաշվառման վայրի ստորաբաժանմանը:

6. Ստորաբաժանումներն իրենց մոտ հաշվառվող յուրաքանչյուր ապահովադրին տալիս են հաշվառման միասնական ութանիշ թվից կազմված ապահովադրի ծածկագիր, որը միաժամանակ նաև հարկ վճարողի հաշվառման համարն է` հանձնելով ծանուցագիր (N 2 ձև): Ապահովադրի ծածկագիրը միակն է և ենթակա չէ որևէ ընթացիկ փոփոխման:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) բոլոր կազմակերպությունները (այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները), անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները, որոնք մինչև 2005 թվականի հունվարի 1-ը չեն գրանցվել (հաշվառվել) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում` որպես ապահովադիր, պարտավոր են մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում` որպես ապահովադիր` սահմանված ընդհանուր կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ ՅՈՒ Ն Ն Ե Ր

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության

_________________________________________________________________________________

                                                        (ստորաբաժանման անվանումը)

պետ _____________________________________________________________________________ :

                                                                (անունը, ազգանունը)

 

1. Խնդրում եմ հաշվառել որպես ապահովադիր

_________________________________________________________________________________

  (կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, պետական

_________________________________________________________________________________

 գրանցման վկայականի համարը և տրման ժամկետը)

 

2. Գործունեության իրականացման (բնակության) վայրը (հասցեն) և հեռախոսահամարները

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

3. Հաշվարկային (ընթացիկ) հաշիվներն սպասարկող բանկերի անվանումները և հաշիվների համարները`

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

4. Սոցիալական քարտի համարը _____________________________________________________

 

Կազմակերպության ղեկավար

կամ ֆիզիկական անձ                       _____________________              ___________________

                                                               (ստորագրությունը)                      (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ`                     _____________________              ____________________

                                                               (ստորագրությունը)                       (անունը, ազգանունը)

Կ.Տ.

                                    «____» __________________ 200__թ.

 

Հարկային մարմնի

ստորաբաժանման ղեկավար _________________    __________________

                                                  (ստորագրություն)           (անուն, ազգանուն)

 

                                                      «____» ______________200__ թ.

 

Տրամադրվում է ապահովադրի հաշվառման համար N*

    
               

 

__________________ «____»____________200 թ.

   (ստորագրություն)

________________________________

 *լրացվում է հարկային մարմնի կողմից

 

 

 

Ձև N 2

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_______________________________________________________________________________

 (կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, պետական

_______________________________________________________________________________

                                         գրանցման վկայականի համարը և տալու ժամկետը)

_______________________________________________________________________________

                                           (գործունեության իրականացման կամ բնակությա

_______________________________________________________________________________

                                                                   վայրը (հասցեն))

 

1. Հայտնում ենք, որ Ձեր ներկայացրած տեղեկությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում` որպես ապահովադիր, հաշվառման Ձեր համարն է _________________________, որն անհրաժեշտ է արտացոլել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարմանը վերաբերող բոլոր փաստաթղթերում:

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե դրանց փոխանցումը (վճարումը) պետք է կատարել համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի: Գումարը պետք է փոխանցել (վճարել) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրամով` _______________________________________________________________________________

                                                                                                    (բանկի անվանումը)

բանկի ______________________________________ հաշվին:

                         (բանկային հաշվի համարը)

3. Որպես գործատու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվությունները Ձեր հաշվառման վայրի ստորաբաժանում պետք է ներկայացնել մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

Որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար` տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը Ձեր հաշվառման վայրի ստորաբաժանում պետք է ներկայացնել մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվանը հաջորդող տարվա մարտի 25-ը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության

________________________________________________________________________

                                (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

պետ _________________________                          __________________________

                  (ստորագրությունը)                                               (անունը, ազգանունը)