ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"28" սեպտեմբերի 2004թ. |
N 336 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նախատեսված չլինելու դեպքում՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 10-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 10-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն են տրամադրում տեղեկություններ իրենց իրականացրած գրանցումների վերաբերյալ.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների, 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի, անձնագրային տվյալների, ինչպես նաև իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրված կնիքների, դրոշմակնիքների վերաբերյալ.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու ու պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն (ապահովադրի ծածկագիրը), խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն:
(1-ին կետը խմբ. 30.12.2004 N 543, խմբ. 28.06.2005 N 292)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են նաև մագնիսական կրիչով:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 28-ի թիվ 336 որոշմամբ |
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
|
N
|
Հաշվետու ժամանակա շրջանը (եռամսյակ)
|
Ապահո-
վադրի անվանումը
|
Իրավաբա
նական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
|
Հիմնա
դրամում գրանցման համարը
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
|
Գտնվելու վայրը
|
Գործու
նեության իրակա
նացման վայրը
|
Հեռախո
սահամարը
|
«Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահո
վագրության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները ըստ տողերի
|
«Վճարված
ԱՎՈՒՄ-ը և
դրա նկատմամբ
հաշվարկված
պարտադիր
սոցիա
լական
ապահո
վագրության վճարները» N3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
--------------------------------------------------------------------------------------------------------
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը՝ եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 28-ի թիվ 336 որոշմամբ |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
|
N |
Հաշվետու ժամա նակա
շրջանը
|
Անհատ ձեռնար կատիրոջ անունը, ազգա նունը (4-րդ տող)
|
Իրավաբա
նական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
|
Ապահո
վադրի կոդը (1-ին տող)
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
|
Վկայա կանի համարը (2-րդ տող)
|
Անձնագրի սերիան համարը (5-րդ և 6-րդ տողեր)
|
Սոցիա
լական քարտի համարը
|
Գործու
նեության իրակա
նացման վայրը (13-րդ տող)
|
Մշտական (ժամանա
կավոր)բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող)
|
Հեռախոսա
համարը (11-րդ և (կամ)12-րդ տողեր)
|
Ձեռնարկա տիրական գործու նեու թյունից ստացված համա խառն եկամուտ ներ (15-րդ տող) |
Ձեռնարկա
տիրական գործու
նեության գծով արդյունք (34-րդ տող)
|
Հաշվարկված սոցիա
լական
վճար (36-րդ տող)
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը՝ յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը: