ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» թիվ 122 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
որոշմամբ հաստատված կարգում՝
ա/ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գործատուի հրամանով հրամանագիրքը վարելու և պահպանելու պարտականությունները դրվում են կադրերի գծով կամ այլ աշխատողի վրա».
բ/ 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «51», «52» և «53» կետերով.
«51. Տնտեսավարող սուբյեկտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամում օրենքով սահմանված կարգով որպես ապահովադիր հաշվառվելու օրվանից պարտավոր են ունենալ հրամանագիրք:
52. Հրամանագիրքը մշտապես պահպանվում է գործատուի կենտրոնական գրասենյակում և պահանջի դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված անձը պարտավոր է այն ներկայացնել իրավասու մարմնի ստուգումն իրականացնող ներկայացուցչին:
53. Իրավաբանական անձի կողմից ստեղծված ներկայացուցչություններում և մասնաճյուղերում պետք է պահպանվեն վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման մասին հրամանների քաղվածքները:»: