Համարը 
N 122
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.12.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՒ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''15'' ապրիլի 2003թ.

122

ք.Ստեփանակերտ

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

Հաստատել վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

 2003թ. ապրիլի «15»-ի

թիվ 122 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը:

2. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման հրամանները ձևակերպվում են այդ նպատակով առանձնացված հրամանագրքում (այսուհետ` հրամանագիրք):

3. Յուրաքանչյուր գործատու պարտավոր է ունենալ հրամանագիրք, որը կարվում և կնքվում է աշխատանքի իրավական տեսչության կողմից: Մինչև աշխատանքի իրավական տեսչության ստեղծումը հրամանագրքերի կարման և կնքման լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Կենսաթոշակային Հիմնադրամը:

4. Գործատուի հրամանով հրամանագիրքը վարելու և պահպանելու պարտականությունները դրվում են կադրերի գծով կամ այլ աշխատողի վրա:

(4-րդ կետը խմբ. 16.03.2004 N 107)

5. Հրամանները հրամանագրքում ձևակերպվում են ըստ հրամանները տալու հերթականության և պահվում գործատուի մոտ 75 տարի:

51. Տնտեսավարող սուբյեկտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամում օրենքով սահմանված կարգով որպես ապահովադիր հաշվառվելու օրվանից պարտավոր են ունենալ հրամանագիրք:

(51-րդ կետը լրաց. 16.03.2004 N 107)

52. Հրամանագիրքը մշտապես պահպանվում է գործատուի կենտրոնական գրասենյակում և պահանջի դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված անձը պարտավոր է այն ներկայացնել իրավասու մարմնի ստուգումն իրականացնող ներկայացուցչին:

(52-րդ կետը լրաց. 16.03.2004 N 107)

53. Իրավաբանական անձի կողմից ստեղծված ներկայացուցչություններում և մասնաճյուղերում պետք է պահպանվեն վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման մասին հրամանների քաղվածքները:

(53-րդ կետը լրաց. 16.03.2004 N 107)

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

6. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը ձևակերպվում է գործատուի հրամանով: Հրամանի մասին վարձու աշխատողին տեղեկացվում է նրանից վերցնելով ստորագրություն:

7. Աշխատանքի ընդունման հրամանում նշվում են հետևյալ պայմանները`

ա) գործատուի անվանումը,

բ) հրամանի հերթական համարը,

գ) վարձու աշխատողի ազգանունը, անունը,

դ) աշխատանքի ընդունվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

ե) փորձաշրջանի ժամկետը, եթե վարձու աշխատողն աշխատանքի է ընդունվում փորձաշրջանով,

զ) ժամանակավոր կամ սեզոնային աշխատանք կատարելու դեպքում` ժամանակահատվածը,

է) նշում համատեղությամբ աշխատելու մասին (առկայության դեպքում),

ը) ստորաբաժանման անվանումը (որտեղ ընդունվում է),

թ) մասնագիտությունը, պաշտոնը,

ժ) աշխատանքի վարձատրության ձևը:

Աշխատանքի ընդունման հրամանում նշվում են նաև ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային օրվա (շաբաթվա) տևողության, աշխատավարձին տրվող հավելավճարի մասին տեղեկությունները:

 

III. ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ 

 

8. Վարձու աշխատողին նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրումը ձևակերպվում է հրամանով: Հրամանի մասին վարձու աշխատողին տեղեկացվում է` նրանից վերցնելով ստորագրություն: Վարձու աշխատողին նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու հրամանում նշվում են հետևյալ պայմանները`

ա) գործատուի անվանումը,

բ) հրամանի հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ) վարձու աշխատողի ազգանունը, անունը, 

դ) այլ աշխատանքի փոխադրվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

ե) ստորաբաժանման անվանումը (որտեղ նա փոխադրվում է (տեղափոխվում է),

զ) մասնագիտությունը, պաշտոնը,

է) վարձատրության ձևը:

 

IV. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

9. Վարձու աշխատողին աշխատանքից ազատելը ձևակերպվում է հրամանով: Վարձու աշխատողին աշխատանքից ազատելու հրամանում նշվում են հետևյալ պայմանները`

ա) գործատուի անվանումը,

բ) հրամանի հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ) վարձու աշխատողի ազգանունը, անունը,

դ) աշխատանքից ազատելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

ե) ազատման պատճառը և հիմքը` հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար – նախարար

Ս.Գրիգորյան