ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին
«Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը (կցվում է):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մինչև 2003/2004 ուսումնական տարվա վերջը համատեղ հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կանոնադրությունը, ուսումնական ծրագրերը, մեթոդական և այլ փաստաթղթեր, զինղեկների պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման կարգը, նրանց մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության հրահանգը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
«27» ապրիլի 2004 թ.
թիվ 161 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություններում) (անկախ կազմակերպական–իրավական ձևից) նախազորակոչային պատրաստությունը (այսուհետ՝ ՆԶՊ) կազմակերպվում է «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգին համապատասխան՝ երիտասարդությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով:
2. Ուսումնական հաստատություններում ՆԶՊ–ն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցներով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, համագործակցելով ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, առողջապահության նախարարության, կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ, հաստատում են ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կանոնադրությունը, ուսումնական ծրագրերը, մեթոդական և այլ փաստաթղթերը:
4. ՆԶՊ-ի ընդանուր ղեկավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝
ա) վերահսկում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը և սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը.
բ) կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի վերաբերյալ ուսումնադիտողական նյութերի մշակումը ու հրատարակումը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է ՆԶՊ-ի անցկացման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները և աշխատողներին.
դ) մասնակցում է զինղեկների որակավորման բարձրացման աշխատանքներին, անցկացնում նրանց որպես մանկավարժների ատեստավորում.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ հաստատում է զինղեկների պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման կարգը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ռազմահայրենասիրական խաղերի անցկացում.
է) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ.
ը) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝
ա) աջակցում է ուսումնական հաստատությունների զորամասերի և զինվորական ուսումնական հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների հետ դաշտային պարապմունքների (հավաքներ) անցկացմանը.
բ) կայազորների պետերի, զորամասի հրամանատարների, զինվորական ուսումնական հաստատությունների պետերի, կրթական և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ, այլ միջոցառումներ.
գ) ներկայացնում է զինղեկների թեկնածուների ցուցակներ, որոնց թվից ուսումնական հաստատությունների պահանջարկի համաձայն սահմանված կարգով նշանակվում են զինղեկներ.
դ) ուսումնական հաստատությանը կցում է զորամաս կամ զինվորական ուսումնական հաստատություն, որը
■ մշտական օգնություն է ցույց տալիս ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում.
■ կազմակերպում է սովորողների այցելություն զորամաս, զինվորական ուսումնական հաստատություն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.
■ սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին.
■ պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.
■ սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առանձնացնում է սպաների, ենթասպաների և սերժանտների.
■ օգնություն է ցույց տալիս զինկոմիսարիատներին` զինղեկների հետ ցուցադրական պարապմունքներ անցկացնելու համար.
■ օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝
ա) կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը՝ բժշկական գիտելիքների մասով.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում բժշկական գիտելիքների հիմունքների ուսուցման որակը:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությունն իրականացնում է ուսումնական հաստատություններում զենքի պահպանման սենյակի ազդանշանային համակարգի սպասարկումը:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ապահովում է քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին առնչվող հիմնահարցերի ու բժշկական գիտելիքների հիմունքների մասին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի բաժնին վերաբերվող նյութերով և ուսումնական պարագաներով.
բ) կազմում է քաղաքացիական պաշտպանության և բուժսանիտարական պատրաստության գույքի ցուցակը, հագեցվածության նորմաները.
գ) հրատարակում է ՆԶՊ-ի քաղաքացիական պատրաստության բաժնին վերաբերող գրքույկներ, այլ հանրամատչելի գրականություն, պատրաստում է դիաֆիլմեր, տեսաֆիլմեր, պլակատներ, այլ ուսումնական պարագաներ.
դ) գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով հատկացնում է ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ.
ե) կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի գծով:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը) ապահովում են ուսումնական հաստատությունների` ՆԶՊ-ի ծրագրով նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը:
11. Համայնքների ղեկավարներն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են ՆԶՊ-ի իրականացմանը: