ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
նոյեմբերի 24-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մասով՝
«31. Եթե գրանցման հայտ ներկայացնողն ապահովագրական ընկերություն է, և վերջինս գրանցման հայտի հետ չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի «գ1» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում լիազորված պետական կառավարման մարմին՝ տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Լիազորված պետական կառավարման մարմինը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով՝
«գ1) ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ նաև տեղեկանք լիազորված պետական կառավարման մարմնից՝ ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
11 դեկտեմբերի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-141 |
|