ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հունվարի 2005թ. |
N 27 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2004 թ. հուլիսի 30-ի թիվ 281 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների (օգնության) մասին» թիվ 281 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետով հաստատված՝ ՀՄՊ վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին տրվող դրամական փոխհատուցման (օգնության) չափերի աղյուսակի 1-ին կետում «2400» և «2040» թվերը փոխարինել «3000» թվով, 2-րդ կետում «4000» թիվը փոխարինել «4500» թվով, 3-րդ կետում «4400», «3960», և «3920» թվերը փոխարինել «4500» թվով:
բ) որոշման 2-րդ կետով հաստատված՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական փոխհատուցման (օգնության) չափերի աղյուսակի 1-ին կետում «4900», «4500» և «4000» թվերը փոխարինել «5000» թվով,
գ) որոշման 5-րդ կետում «ՀՄՊ մասնակիցների մասով՝ 2000 դրամի չափով», «ՀՄՊ հաշմանդամների մասով՝ 3500 դրամի չափով», «ՀՄՊ զոհվածների ընտանիքների մասով՝ 3500 դրամի չափով» և «Հաշմանդամ զինծառայողների մասով՝ 3000 դրամի չափով տողերը փոխարինել համապատասխանաբար «ՀՄՊ մասնակիցների մասով՝ 3000 դրամի չափով», «ՀՄՊ հաշմանդամների մասով՝ 4500 դրամի չափով», «ՀՄՊ զոհվածների ընտանիքների մասով՝ 4500 դրամի չափով» և «Հաշմանդամ զինծառայողների մասով՝ 5000 դրամի չափով» տողերով:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից: