ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''30'' հուլիսի 2004թ. |
N 281 |
ք.Ստեփանակերտ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների (օգնություն) մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցման (օգնության) չափերը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցման (օգնության) չափերը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված դրամական փոխհատուցումները (օգնությունը) նշանակվում և վճարվում են ԼՂՀ կառավարության 2000 թվականի փետրվարի 1-ի «ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 2 որոշմամբ հաստատված ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիներին արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգի համաձայն:
4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2000 թվականի փետրվարի 1-ի «ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 2 որոշմամբ հաստատված ԼՂՀ առանձին կատեգորիաների արտոնությունների ցանկի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 12-րդ և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 14-րդ կետերը:
5. Ընդունել ի գիտություն, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության համակարգից` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրամական փոխհատուցում (օգնություն) ստացողների մասով ֆինանսավորումը մասամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` հետևյալ համամասնությամբ.
ՀՄՊ մասնակիցների մասով` 2000 դրամի չափով,
ՀՄՊ հաշմանդամների մասով` 3500 դրամի չափով,
ՀՄՊ զոհվածների ընտանիքների մասով` 3500 դրամի չափով,
Հաշմանդամ զինծառայողների մասով` 3000 դրամի չափով,
Զոհվածների (մահացածների) ընտանիքների մասով` 5000 դրամի, իսկ 5-ից ավելի անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր անձի հաշվով` լրացուցիչ 1000 դրամի չափով:
6. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2004 թվականի հուլիսի 1-ից:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. հուլիսի 30-ի
թիվ 281 որոշման |
ՀՄՊ վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին տրվող դրամական փոխհատուցման (օգնության) չափերը
|
NN |
Փոխհատուցում (օգնություն) ստացողներ |
Փոխհատուցման (օգնության) չափը (դրամ) |
|
ք.Ստեփանա-կերտում բնակվող |
շրջկեն-տրոններում բնակվող |
այլ բնակա-վայրերում բնակվող |
|
1. |
Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ |
2400 |
2040 |
2040 |
|
2. |
Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի և այլ պետությունների մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք |
4900 |
4500 |
4000 |
|
3. |
Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ, այրիներ, ինչպես նաև մանկուց հաշմանդամ զավակներ) |
4400 |
3960 |
3920 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. հուլիսի 30-ի
թիվ 281 որոշման |
ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական փոխհատուցման (օգնության) չափերը
|
NN |
Փոխհատուցում (օգնություն) ստացողներ |
Փոխհատուցման (օգնության) չափը (դրամ) |
|
ք.Ստեփանա-կերտում բնակվող |
շրջկեն-տրոններում բնակվող |
այլ բնակա-վայրերում բնակվող |
|
1. |
ԼՂՀ պաշտպանության կամ զինվորական ծառայության ժամանակ, կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) |
4900 |
4500 |
4000 |
|
2. |
ԼՂՀ պաշտպանության կամ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ (ամուսին, ծնողներ, ինչպես նաև օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցողներ)* |
5500 |
5400 |
5300 |
*Զոհվածի ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական փոխհատուցում (օգնություն): Եթե ընտանիքի անդամների թիվը 5-ից ավելի է, ապա 5-ից ավելի անդամ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 1000-ական դրամ:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |