Համարը 
N 2
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.02.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.02.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"1" փետրվարի 2000թ.

 N 2

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիներին տրվող արտոնությունների ցանկը (կցվում է).

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիներին արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգը (կցվում է):

2. Սահմանել առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներքաղաքային (միայն ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին) ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), երթևեկելու, էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի (միայն բաժանորդ հանդիսացող) բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):

3. Սահմանել, որ եռամսյակը մեկ ԼՂՀ պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված միջոցներից` ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի և ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.

ա) կապի ծառայություն մատուցող ձեռնարկություններին (ընկերություններին) կհատուցվեն առանձին խմբերի քաղաքացիների համար հեռախոսի անվճար տեղադրման հետևանքով առաջացած վնասները, համաձայն ներկայացված հաշվետվությունների.

բ) տրանսպորտի ծառայություն մատուցող ձեռնարկություններին (ընկերություններին) կհատուցվեն զինծառայողներին արձակուրդի անցկացման վայր մեկնելիս միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից) անվճար, իսկ նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին` 50 տոկոս զեղչով սպասարկումից ստացած վնասները, համաձայն ներկայացված հաշվետվությունների:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ԼՂՀ պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված դրամական փոխհատուցումների գումարը սահմանված կարգով հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամին:

5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 284 որոշումը:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. փետրվարի 1-ի

թիվ 2 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼՂՀ առանձին կատեգորիաների քաղաքացիների արտոնությունների

 

Հ/հ

Առանձին խմբերի քաղաքացիներ

Տրանսպորտ

Կոմունալ ծառայ.

Էլեկտրա-էներգիա

Ջեռու-ցում

Գազ

Կապ

Ներքաղ

Ներհանր

Միջհան

ջրամ.

ջրահ.

աղբ.

  

Մեկ քաղաքացու տրվող փոխհատուցումը (դրամ)

540 (18ուղx

30դր)

410(8ուղx16դր/

12.)

610(2ուղx

3660դր/

12)

72/60*(144դր,

120դր)x50%

12(24դրx

50%)

30(60դրx

50%)

1400(100կվ/ժx

14դր)

935դր. (27.3x

822/12

x50%)

204դր.(8խ.մ.x

51դրx50%)

420(840դրx

50%)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ (բացառությամբՀայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների)

                            
 

-ք. Ստեփանակերտ

+

+

+

+

+

+

+

+

+

+

 

-շրջկենտրոններ

-

+

+

+

-

-

+

+

+

+

 

-այլ բնակավայրեր

-

+

+

-

-

-

+

-

-

+

2

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)                          

3

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

                               

4

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

                       

5

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

                        

6

Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսները, նախկին Խորհրդային միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, «Մարտական խաչի» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեքաստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք

                        
 

-ք.Ստեփանակերտ

+

+

+

+

+

+

+

+

+

+

 

-շրջկենտրոններ

-

+

+

+

-

-

+

+

+

+

 

-այլ բնակավայրեր

-

+

+

-

-

-

+

-

-

+

7

Բռնադատվածներ

                        
   

-ք.Ստեփանակերտ

+

+

+

+

+

+

+

+

+

+

 

շրջկենտրոններ

-

+

+

+

-

-

+

+

+

+

 

-այլ բնակավայրեր

-

+

+

-

-

-

+

-

-

+

8

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ

և զոհվածների ընտանիքներին

                          
 

-ք.Ստեփանակերտ

-

-

-

+

+

+

+

+

+

+

 

-շրջկենտրոններ

-

-

-

+

-

-

+

+

+

+

 

-այլ բնակավայրեր

-

-

-

-

-

-

+

-

-

+

9

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ

                           
 

-ք.Ստեփանակերտ

+

+

+

+

+

+

+

+

+

+

 

-շրջկենտրոններ

-

+

+

+

-

-

+

+

+

+

 

-այլ բնակավայրեր

-

+

+

-

-

-

+

-

-

+

10

Մանկուց հաշմանդամ երեխաներ

                        
 

-ք.Ստեփանակերտ

+

+

+

+

+

+

+

+

+

+

  

-շրջկենտրոններ

-

+

+

+

-

-

+

+

+

+

  

-այլ բնակավայրեր

-

+

+

-

-

-

+

-

-

+

11

Անհատական կենսաթոշակառուներ

                          
 

-ք.Ստեփանակերտ

-

-

-

+

+

+

+

+

+

+

 

-շրջկենտրոններ

-

-

-

+

-

-

+

+

+

+

 

-այլ բնակավայրեր

-

-

-

-

-

-

+

-

-

+

12

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

                      

13

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք

                           
 

-ք.Ստեփանակերտ

+

-

-

-

-

-

-

-

-

-

 

-շրջկենտրոններ

-

-

-

-

-

-

-

-

-

-

  

-այլ բնակավայրեր

-

-

-

-

-

-

-

-

-

-

14

5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը

                        
 

-ք.Ստեփանակերտ

+

-

-

-

-

-

-

-

-

-

 

-շրջկենտրոններ

-

-

-

-

-

-

-

-

-

-

 

-այլ բնակավայրեր

-

-

-

-

-

-

-

-

-

-

(Ցանկը փոփ. 30.07.2004 N 281)

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. փետրվարի 1-ի

թիվ «2» որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԼՂՀ առանձին խմբերի քաղաքացիներին արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու

 

1. Սույն կարգով սահմանվում է առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ (այսուհետև փոխհատուցում) տալու կարգը:

2. Փոխհատուցումը տրվում է դրա իրավունքն ունեցող քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին:

3. Փոխհատուցում չի տրվում պետության լրիվ խնամքի տակ գտնվող անձանց:

4. Եթե ընտանիքում կան փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մեկից ավելի անդամներ, ապա փոխհատուցումը տրվում է նրանցից յուրաքանչյուրին:

Միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է փոխհատուցում:

5. Միաժամանակ մի քանի փոխհատուցման իրավունք ունեցող անձին տրվում է առավել բարձր չափի մեկ փոխհատուցում:

6. Առանձին խմբերի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներքաղաքային (միայն ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին) ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), երթևեկելու, էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի (միայն բաժանորդ հանդիսացող) բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումները վճարվում են կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:

7. Սույն կարգի 10,11,12-րդ կետերում նշված անձանց փոխհատուցումը տրվում է այդ իրավունքն առաջանալու ամսվանից, եթե քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է փոխհատուցման իրավունքն առաջանալուց հետո 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո փոխհատուցումը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից:

8. Փոխհատուցման իրավունք ունեցող առանձին խմբերի քաղաքացիների փոխհատուցումը տալիս է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը:

9. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիներին փոխհատուցումը տրվում է բնակության վայրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի տարածքային կենտրոնների կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում ա/ ենթակետում նշված անձանց:

10. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիները դիմումի հետ մեկտեղ պետական կենսաթոշակային հիմնադրամի տարածքային կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) բռնադատվածները` բռնադատվածի վկայականի պատճեն և տեղեկանք մշտական բնակության վայրի մասին.

բ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ճառագայթային հիվանդություն ստացածները:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) կենսաթոշակ չստացող ծնողներին և ամուսնուն փոխհատուցում նշանակվում է`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմակերպազորահավաքային բաժնի կողմից.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կենսաթոշակային ապահովության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:

Նշված անձինք ներկայացնում են տեղեկանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զինծառայողի զոհվելու (մահանալու) և մշտական բնակության վայրի մասին:

12. Միայնակ չաշխատող կենսաթոշակառուները և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի անդամները դիմումի հետ մեկտեղ ներկայացնում են նաև հայտարարագիր աշխատունակ զավակներ կամ խնամակալներ չունենալու մասին, ինչպես նաև տեղեկանքներ մշտական բնակության վայրի, ընտանիքի կազմի և չաշխատելու մասին:

13. Կենսաթոշակ նշանակող մարմինները փոխհատուցումները վճարում են «Արցախփոստ» ՊՓԲԸ համակարգի ձեռնարկությունների միջոցով` սահմանված կարգով:

14. Ժամանակին չստացված փոխհատուցման գումարը քաղաքացուն միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար:

Փոխհատուցում նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված փոխհատուցման գումարները վճարվում են առանց ժանկետի սահմանափակման:

15. Քաղաքացու մահվան դեպքում չստացված փոխհատուցման գումարները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Սահմանված կարգով տրված լրազորագրի հիման վրա փոխհատուցումը կարող է վճարվել միայն 3 ամսվա համար:

17. Փոխհատուցում ստացող քաղաքացու մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում փոխհատուցման վճարումը կասեցվում է և դրա վճարումը վերսկսվում է նոր բնակության վայրում` փոխհատուցումը չստացված օրվանից:

18. Կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, փոխհատուցման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում ավելի վճարված փոխհատուցման գումարը հետ է գանձվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Փոխհատուցման գումարի վճարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում

ա) հաշմանդամության խմբի սահմանված ժամկետը լրանալու.

բ) պետության լրիվ խնամքի տակ անցնելու.

գ) քաղաքացու մահվան:

Նշված դեպքերում փոխհատուցման վճարումը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու հաջորդ ամսվանից:

20. Փոխհատուցման նշանակման, մերժման, վճարման, կասեցման կամ դադարեցման հետ կապված փաստաթղթերը պահվում են կենսաթոշակ նշանակող մարմիններում:

21. Փոխհատուցումների նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. փետրվարի 1-ի

թիվ «2» որոշմամբ

 

Առանձին խմբերի քաղաքացիներին արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը

 

 

Հ/հ

 

Առանձին խմբերի քաղաքացիները

մեկ անձին տրվող փոխհատուցման

գումարը (դրամ)

ք. Ստեփանակեր-տում բնակվող

շրջկենտրոն-ներում բնակվող

այլ բնակավայրե-րում բնակվող

1.

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ (բացառությամբ Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների)

4630.0

4040.0

2840.0

2.

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

 

 

 

3.

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

 

 

 

4.

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

 

 

 

5.

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

 

 

 

6.

Արցախի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսները, նախկին Խորհրդային միության հերոսներ, սոցալիստական աշխատանքի հերոսներ, «Մարտական խաչի» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեքաստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք

4630.0

4040.0

2840.0

7.

Բռնադատվածներ

4630.0

4040.0

2840.0

8.

Չեռնոբիլի ԱԷկ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներին

3070.0

3020.0

1820.0

9.

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ

4630.0

4040.0

2840.0

10.

Մանկուց հաշմանդամ երեխաներ

4630.0

4040.0

2840.0

11.

Անհատական կենսաթոշակառուներ

3070.0

3020.0

1820.0

12.

Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին ուղեկցողներ

1000.0

1000.0

1000.0

13.

Խուլ, համր հաշմանդամներ (16 տարեկանից բարձր)

1000.0

1000.0

1000.0

14.

(կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 281)

 

 

 

15.

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք

540.0

-

-

16.

5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը

540.0

-

-

             (փոփ. 30.07.2004 N 281)