ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հունվարի 2005թ. |
N 28 |
ք.Ստեփանակերտ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18‑րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` յուրաքանչյուր տարի հաշվարկել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի ֆինանսավորման համար պահանջվող գումարները և դրանք արտացոլել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծերում:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005թ. հունվարի 26-ի
թիվ 28 որոշման |
ԿԱՐԳ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է դատավորի պաշտոնում աշխատած անձին «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարի (այսուհետ՝ ամենամսյա հավելավճար) հաշվարկման, նշանակման և վճարման կարգը:
2. Ամենամսյա հավելավճարը տրվում է այն դատավորներին, ովքեր դատավորի պաշտոնում աշխատել են առնվազն 10 տարի և այդ պաշտոնից ազատվել են 65 տարեկան դառնալու (պաշտոնավարման տարիքը լրանալու) կամ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալու պատճառով:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի կամ նախկին ժողովրդական դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար, եթե նա դատավորի պաշտոնից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
3. Ամենամսյա հավելավճարը սույն կարգի համաձայն հաշվարկում, նշանակում և վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` քաղաքացու գրավոր դիմումի և աշխատանքային գրքույկի, իսկ սույն կարգի 2-րդ կետով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվելու մասին աշխատանքային գրքույկում անհրաժեշտ գրառում չլինելու դեպքում` դրա մասին համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
4. Ամենամսյա հավելավճարի չափը հաշվարկվում է սույն կարգի 5-րդ կետում նշված համապատասխան պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի տարբերության չափով:
5. Ամենամսյա հավելավճարի չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ պաշտոնային դրույքաչափերը՝
ա) գերագույն դատարանի դատավորի, առաջին ատյանի դատավորի համար` դատավորի պաշտոնից ազատվելու պահին օրենքով սահմանված համապատասխան պաշտոնային դրույքաչափերը,
բ) նախկին գերագույն և նախկին մարզային դատարանների անդամ դատավորների համար՝ 224400 դրամ,
գ) նախկին շրջանային (քաղաքային) և նախկին ժողովրդական դատավորների, ինչպես նաև նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների համար՝ 187000 դրամ,
6. Դատավորի պաշտոնում աշխատած անձին «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու (չափը փոփոխելու) դեպքում վերահաշվարկվում է (փոփոխվում է) նաև ամենամսյա հավելավճարը` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի:
7. Ամենամսյա հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով:
8. Սույն կարգը տարածվում է նաև մինչև 2005 թվականի հունվարի 1-ը «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն կենսաթոշակի անցած քաղաքացիների վրա՝ անկախ 2-րդ կետի առաջին մասի պայմանների բավարարման հանգամանքից:
9. Ամենամսյա հավելավճարի վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |