ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. մարտի 21‑ի թիվ 52 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. մարտի 21‑ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» թիվ 52 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 4-րդ կետում «50 տոկոսի չափով» բառերը փոխարինել «100 տոկոսի չափով» բառերով:
2. Սույն որոշման համաձայն վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2005 թվականի մայիսի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |