Համարը 
N 52
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.03.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.10.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" մարտի 2000թ.

 N 52

ք.Ստեփանակերտ

 

Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել, ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնված` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների դրամական բավարարման չափերից:

2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները:

3. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերից հաշվարկվող հավելավճարները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`

 

2-5 տարվա`

5 տոկոսի

5-10 տարվա`

10 տոկոսի

10-15 տարվա`

15 տոկոսի

15-20 տարվա`

20 տոկոսի

20-25 տարվա`

25 տոկոսի

25 տարվանից ավելի`

30 տոկոսի չափով

 

4. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում սննդի փոխհատուցման գումարները:

5. Զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկը կատարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:

6. Մինչև 1995 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2000 թվականի հունվարի 1-ից:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին` 2000 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1995-1998 թվականների ընթացքում կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման կոնկրետ ժամկետների վերաբերյալ:

8. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» թիվ 64 որոշումը:

9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ