ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել, ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնված` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների դրամական բավարարման չափերից:
2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները:
21. Սահմանել, որ նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման համար ամսական դրամական բավարարման մեջ 2005 թվականի հուլիսի 1-ից հիմք են ընդունվում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների համապատասխան պաշտոնների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշմամբ սահմանված միջին պաշտոնային դրույքաչափերը:
(21-րդ կետը լրաց. 28.06.2005 N 293)
3. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերից հաշվարկվող հավելավճարները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`
|
2-5 տարվա` |
5 տոկոսի |
|
5-10 տարվա` |
10 տոկոսի |
|
10-15 տարվա` |
15 տոկոսի |
|
15-20 տարվա` |
20 տոկոսի |
|
20-25 տարվա` |
25 տոկոսի |
|
25 տարվանից ավելի` |
30 տոկոսի չափով |
4. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գործող գումարը հաշվի է առնվում 100 տոկոսի չափով:
(4-րդ կետը փոփ. 31.08.2004 N 310, փոփ. 26.04.2005 N 227)
5. Զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկը կատարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:
6. Մինչև 1995 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2000 թվականի հունվարի 1-ից:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին` 2000 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1995-1998 թվականների ընթացքում կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման կոնկրետ ժամկետների վերաբերյալ:
8. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» թիվ 64 որոշումը:
9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |