Համարը 
N 655-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.10.02/18(237)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.09.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 52 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» սեպտեմբերի 2013թ.

N 655-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 52 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 31-րդ կետը «Համաձայնագրի» բառից հետո լրացնել «մասնակից պետության քաղաքացիություն կամ համաձայնագրի» բառերով,

բ. 40-րդ կետի 3-րդ ենթակետը «դրամական բավարարման» բառերից հետո լրացնել «(որպես նոր պաշտոնային դրույքաչափեր հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած նոր պաշտոնային դրույքաչափերի միջին չափերը)» բառերով,

գ. 44-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1‑ին ենթակետ.

«6.1) այլ պետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու գրավոր դիմումը մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու մասին.»,

դ. 45-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1‑ին ենթակետ.

«3.1) այլ պետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին մշտապես կամ առավելապես բնակություն է հաստատել օտարերկրյա պետությունում (հաշվառվել է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով) կամ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառումից և մեկամսյա ժամկետում չի հաշվառվել.»,

ե. 50.1-ին կետի 3-րդ ենթակետը «կենսաթոշակառուն» բառից հետո լրացնել «այլ պետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի է կամ» բառերով,

զ. 50.3-րդ կետը «Համաձայնագրի» բառից հետո լրացնել «մասնակից պետության քաղաքացիություն կամ համաձայնագրի» բառերով,

է. 88-րդ կետի 1-ին ենթակետի «սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. 11-րդ կետի «սույն կանոնների 10-րդ կետում» բառերը փոխարինել «սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերում» բառերով,

բ. 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է հաշվառվել նաև գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունքի գրանցման վկայականով՝ մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը։».

3) որոշման N 8 հավելվածի 21-րդ կետում «սոցիալական ապահովության քարտ» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.

4) որոշման N 9 հավելվածի՝

ա. 2-րդ կետի «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

բ. 11-րդ կետի «Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.

5) որոշման N 10 հավելվածի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

Անձը, սույն ցանկով սահմանված` հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև վավեր սոցիալական ապահովության քարտը:»,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ այլ պետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների) համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը.»,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «հայտարարություն» բառից հետո լրացնել «այլ պետության քաղաքացիություն չունենալու և» բառերով,

դ. 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.

«1.1) այլ պետության քաղաքացիություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը և դրա պատճենը,

բ. հայտարարություն՝ համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ՝ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).»,

ե. 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «անձնագիրը» բառից հետո լրացնել «և դրա պատճենը» բառերով,

զ. 5-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտն» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշն» բառերով,

է. 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «սոցիալական ապահովության քարտերն» և 3-րդ ենթակետի «սոցիալական ապահովության քարտն» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշն» բառերով,

ը. 21-րդ և 22-րդ կետերում, 24-րդ կետի 3-րդ և 27-րդ կետի 2-րդ ենթակետերում «սոցիալական ապահովության քարտն» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշն» բառերով,

թ. 28-րդ կետի «սույն ցանկի 28-րդ» բառերը փոխարինել «սույն ցանկի 27-րդ» բառերով։

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 21-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 52 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ