ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հունիսի 2005թ. |
N 293 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 21‑ի թիվ 52 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. մարտի 21‑ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» թիվ 52 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
2-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետ.
«21. Սահմանել, որ նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման համար ամսական դրամական բավարարման մեջ 2005 թվականի հուլիսի 1-ից հիմք են ընդունվում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների համապատասխան պաշտոնների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշմամբ սահմանված միջին պաշտոնային դրույքաչափերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից: